Դատարաններում խոչնդոտում են լրագրողների աշխատանքին
Օրենքի պահանջից բացի, լրագրողների նկատմամ դատարանում դատավորների կողմից տարբեր մոտեցումներ ցուցաբերելը շուտով հնարավոր է լուծում ստանա: Այսօր Վճռաբեկ դատարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, պատասխանելով լրագրողների հարցերին, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը արձանագրեց, որ այդ հարցը իրենք կդնեն իրենց ընդհանուր քննարկվելիք հարցերի մեջ և դատական միանման պրակտիկա կիրառելու համար նախագիծ կմշակեն, որպեսզի այսուհետ բոլոր դատավորները կիրառեն այն, և դատավորի անձով պայմանավորված չլինի լրագրողներին ձայնա-տեսա-սղագրելու թույլատրելու հանգամանքը:
Դատական կարգադրիչների վերաբերյալ լրագրողների անհանգստությունը, թե ինչու նրանք չեն տիրապետում ԶԼՄ-ների հետ աշխատելու որոշակի նորմերի, և անընդհատ խոչընդոտում են լրագրողների մասնագիտական գործունեությանը, պատեհ ու անպատեհ առիթներով լրագրողներին ու դատավորին հարցնում են, արդյոք լրագրողները նիստի ընթացքում իրավունք ունեն ձայնագրելու, տեսագրելու կամ սղագրելու:
«Ոչ մեկս չունենք այն կախարդական փայտիկը, որով մեկ անգամ շարժենք ու վերացնենք բոլոր թերությունները դատական համակարգում, կարևորը նպատակն է, որ սահմանվի ու քայլ առ քայլ հետևողական ու ձեր օգնությամբ կարգավորվի»,- բացատրեց Արման Մկրտումյանը:
Խոսոտովանելով, որ իսկապես նման դեպքեր կան, Արման Մկրտումյանն ասաց, որ դա նոր ինստիտուտ է, և իրենց ուսումնական ծրագրերում անպայման նախատեսել են կարգադրիչների աշխատանքի ու էթիկայի առումով ձևավորել իրավական մշակույթ, որը ՀՀ-ում շատ ցածր է:
«Սա ընդհանուր իրավական մշակույթի հետ կապված խնդիր է, մենք հույս ունենք, որ կգա այդպիսի մի ժամանակ կունենանք բարձր մշակույթ, իսկ կոնկրետ քայլեր արդեն արվում են, այս տարվա ուսումնական դասընթացներում կընդգրկվեն նշված խնդիրները»,-հույս տվեց Վճռաբեկ դատարանի նախագահը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել