HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Սամվել Կարապետյան. «Օտարը մեզ կերել ու լվացել է»

31-03_karapetyanbabayanԱպրիլի 24-ի և նմանատիպ այլ պատմական ողբերգություններին ու իրադարձություններին մակերեսային մոտենալու և շոուի համար ինչ-ինչ միջոցառումներ կամ երթեր կազմակերպելու շուրջ այսօր «Հայելի» ակումբում զրուցեցին Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը և Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հ/կ-ի պատասխանատու Սամվել Կարապետյանը: Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ այցելում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և, ողջ ճանապարհի ապականությունը նկատելով, մտածում է, որ այդ ծաղիկները կեղծ են դրվում: «Մեկը, որ աջ ու ձախ, դեպի սրբատեղի տանող ճանապարհը կարող է ապականի, ուղղակի խոզի պես անցնի այդ ճանապարհը և հասնի վերջում էլ նախնյաց հիշատակին ծաղիկներ դնի, ինձ դա չի համոզում»,- ասում է Սամվել Կարապետյանը: Բանախոսի կարծիքով` «մենք այսօր օտարացել ենք, և այդ օտարը մեզ հարազատ է դարձել: Օրինակ բերելով Երևանի ցուցանակները, որտեղ «խանութ» բառն արդեն չկա, կա` «մարկետ», չկա «հանրախանութ», կա` «սուպերմարկետ», Սամվել Կարապետյանը փաստում է, որ մենք այլևս հայերեն չենք գրում, գրում ենք ընդամենը հայատառ: Եթե հայաստանյան տաքսիները անգլերեն կամ օտար բառերով են անվանվում կամ գրվում մեքենաների վրա, ապա Արևմտյան Հայաստանում թուրքական տաքսիների վրա գրված է մեր հայրենիքի աշխարհագրական անունները` «Մշո դաշտ», «Վանա լիճ» և այլն: Ըստ հուշարձանագետի` դրա պատճառն այն է, որ մենք խզել ենք մեր կապերը ակունքների հետ, հեռացել ենք ազգայինից: «Եթե մենք ծաղիկ ենք դնում, նշանակում է` մենք հարգում ենք մեր նախնիների հիշատակը, պետական մակարդակով պետք է մեր փշրանքների հետևից գնանք: Կոչերով չեն սիրում հայրենիքը, պետք է ճանաչել այն, և ճանաչողությունը բերում է պահպանողության զգացում»,- համոզված է Սամվել Կարապետյանը: Ռուբեն Բաբայանի կարծիքով, տասնյակ տարիներ են պետք, որպեսզի մենք գիտակցնեք, թե ինչ է եղել. «Մայն խոսում ենք զոհերի և տարածքների մասին, բայց մոռանում ենք, թե ինչ հետք է թողել Եղեռնը` ձևավորվել է զոհի մտածողություն, իսկ զոհը զուրկ է ազգային արժանապատվության զգացումից»: Ի դեպ, լրագրողների առաջարկին, թե ««Էրգրի ցավերով մորմոքվող» կուսակցությանը չեն առաջարկել զբաղվել հուշարձանների պահպանության հարցով», Սամվել Կարապետյանը պատասխանեց. «Այդ կուսակցությունը գործով չի համոզել, որ մորմոքվում է էրգրի ցավերով»: Իսկ դաշնակցական երիտասարդների դրոշ այրելը, ըստ բանախոսի, թատրոնի մաս է կազմում: «Ինձ համար ընդունելի է, երբ մարտում ձեռք բերված թշնամու դրոշն ես այրում, բայց այդ դրոշը ունենալու համար դու ծախս ես արել, ինձ համար դա ծիծաղելի է, և մեղքս են գալիս այդ էրեխեքը, որ այդ կուսակցության գաղափարի ներքո այդ դաստիարակություն են ստանում,-ասաց Ս. Կարապետյանը և հավելեց,- «Էրգիր» ռեստորանը կառուցելով` իրենք Էրգրի հարցերն արդեն լուծել են, այս տասնամյակների ընթացքում նրանք բացարձակ անտարբեր կեցվածք են ընդունել»: «Երկիր մոլորակը պատել են Հայ դատի գրասենյակներով, որոնց անունից պետք է ենթադրվեր, որ դատ պետք է անեն, բայց երբևիցե դատ հարուցել են ադրբեջանական իշխանությունների դեմ գերեզմանոցի քնդման առիթով»,- հարցնում է բանախոսը և հավելում, որ Կիպրոսը Եվրոպական դատարան Թուրքիայի դեմ 1600 հայց է ներկայացրել իրենց հուշարձանների ոչնչացման համար, որից վերջինը Թուրքիային պարտավորեցրել է 1 մլն դոլար տուգանք վճարել ոչնչացված հուշարձանների դիմաց: Իսկ Ռ. Բաբայանի կարծիքով` մենք կուսակցություններին մեծ տեղ ենք տալիս, մինչդեռ նորմալ երկրներում հ/կ-ներն են մեծ տեղ գրավում: Հուշարձանների հաշվառման, արձանագրման գործում Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունը պետությունից այս պահի դրությամբ դրական սպասումների մեջ է, քանի որ եղել են խոստումներ հունվարի վերջին վարչապետի և 10 օր անց Մշակույթի նախարարի` Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության գրասենյակ այցելություններից հետո: Նրանք ծանոթացել են հ/կ-ի կատարած աշխատանքներին և դրական արտահայտվել, ավելին` Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ասել է, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպությունն առնվազն 20 անգամ ավելի գործ է արել, քան իր համակարգի պետական կառույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր