HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախալցխայի Սբ.Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու վերանորոգման աշխատանքները ավարտին են հասնում

grigor-lusavorich1Փետրվարի 26-ից սկսվել են Ախալցխայում գործող միակ հայկական եկեղեցու` Սբ. Գրիգոր Լուսավորիչի վերանորոգման աշխատանքները: Շինարարական աշխատանքերն արդեն ավարտին են հասնում: Այսօր արդեն ներկարարական գործողություններ են արվում: Եկեղեցու քահանա Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը «Հետքի» հետ զրույցում փաստեց, որ եկեղեցին չափազանց անմխիթար վիճակում էր, չուներ ոչ պարիսպ, ոչ տարածք, խորանը ամբողջությամբ ցածր էր, և ժամանակի ընթացքում տարբեր փնտրտուքների պատճառով այն խանդված է եղել: Վերանորոգվել է եկեղեցու խորանը, զանգակատունը, փոխվել են պատուհանները, եկեղեցին ամբողջությամբ պարսպապատվում է, մնացել է մի փոքր հատված, որը շուտով կավարտվի: 2007թ-ի հունիսից, երբ Տեր Մանուկ Քահանա Զեյնալյանը նշանակվել է Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա, ամեն շաբաթ եկեղեցում պատարագ է մատուցվել: grlusavorich2Տեր Մանուկը նշեց, որ եկեղեցու վերանորոգման աշխատանքներին ֆինանսապես աջակցել են ախալցխացի մի շարք հայորդիներ: Մոտ 1000 լարի հավաքվել է երկու տարվա ընթացքում  եկեղեցում կատարված արարողակարգերի ու ծիսակարգերի շնորհիվ: Մինչ օրս արդեն ծախսվել է 3,500 - 4000 լարի, չհաշված որոշ մարդկանց շինանյութերի նվիրատվությունները: «Գրեթե 400-450 հոգանոց համայնք է ստեղծվել, չափազանց ջերմ համայնք է»,-ասաց Տեր Մանուկը և հավելեց, որ եկեղեցու վերանորոգման և շինարարական աշխատանքներին մեծ աջակցություն են ցուցաբերել տեղացիները, հատկապես Ախալցխայի Երիտասարդական կենտրոնը, «Զորի Զորյան» միությունը և այլք: Ըստ հաշվարկների` 800-1000 ամերիկյան դոլարի չափով պետք է վճարեին վարպետներին, որպեսզի իրականցվեին վերանորոգման գործողությունները, սակայն ախալցխացի վարպետներն ու երիտասարդներն առաց գումարի արդեն մեկ ամիս է աշխատում են: Ապրիլի 5-ին եկեղեցին վերաօծվելու է: Եկեղեցու վերաօծման արարողությանը հրավիրված են Թբիլիսից` վիրահայոց թեմի առաջնորդը և առաջնորդարանի աշխատակիցներին,  կլինեն նաև պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ: Լուսանկարները` www.axalcxa.do.am կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter