HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մենք ունենք ուժեղ բանակ, թե՞ այդպես ասում են լրագրողներին

ՀՀ զինված ուժերի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր «Ուրբաթ» ակումբում հյուընկալվել էին արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը և «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Միրզոյանը: Արկադի Տեր-Թադևոսյանը ներկայացրեց հայկական բանակի կազմավորման ուղին, հիշեցրեց դժվարությունների մասին, որի ժամանակ էլ իրենք պաշտպանել են երկիրը: Կամավորականների աջակցությունը շեշտելով` Կոմանդոսը նշեց այն ժամանակ կենտրոնական շտաբի անհրաժեշտության մասին, որը կղեկավարեր բոլոր գործողությունները: Գրեթե առանձին գործող տարբեր խմբավորումներն ու կազմավորումները, այդ թվում Ալիկ Պետրոսյանի գլխավորած 9-րդ վարչությունը, Վահան Շիրխանյանի գլխավորած Կոմիտեն և Վազգեն Սարգսյանի ղեկավարած Շտաբը, կամավորականների ջոկատները միացան և ստեղծվեց Պաշտպանության նախարարությունը: «Մեր բախտը բերեց, այդ կամավորականները և մենք զուգահեռ էինք աշխատում, մենք ունեին երկու զուգահեռ ուժեր, մեկը գործողություն էր անում, դրանք ֆիդայիներն էին` Վազգեն Սարգսյանի գլխավորած շտաբը, մյուսը` ստեղծվում էր բանակը, այսինքն` Կոմիտեն` 27 մասնագետ սպաների մասնակցությամբ: Հետո 1992թ.-ին դրանք միացան և ստեղծվեց ՊՆ»,-պատմեց Կոմանդոսը: Գրետա Միրզոյանը նույնպես վերհիշեց պատերազմական տարիները և 1991թ.-ին Արցախ կոմիտեի գործունեությունը: Երբ առաջին վիրավորներն էին բերել, պետք էր տիրություն անել նրանց և խնամել: Փետրվարի 4-ին Գ. Միրզոյանը ռադիոեթերից կոչ է արել բոլոր կանանց միանալ և օգնել «մեր տղաներին»: Հաջորդ օրը Արցախ կոմիտեի դռան մոտ հավաքվել են 1800 կանայք և հետագա երկու տարիները հիվանդանոցներից դուրս չեն եկել: «Մենք պատերազմի առաջին օրվանից նույնպես պատերազմի դաշտում էինք: Սովորական դայակների նման մենք նայել ենք մեր վիրավորներին»,-կանանց դերը շեշտելով` վերհիշեց Գ. Միրզոյանը: Կոմանդոսն ասում է, որ հիմա մեր բանակը ուժեղ է, ու այդ մասին գիտեն բոլորը, նույնիսկ մեր հակառակորդները: Իսկ ուժեղ է, որովհետև հիմքը լավ է դրվել, հիմքը դրվել է սովետական բանակի սկզբունքներով ու դրա վրա կառուցվել է մնացածը: Իսկ զինվորական ուսուցումը և հմտացումը այս ընթացքում մեծ նշանակություն է ունեցել. ռազմական մի քանի կենտրոնների ու դասընթաց-պարապմունքների կազմակերպումը, հատկապես մարտական դաշտերում վարժանքները, մեծ նշանակություն են ունեցել: Լրագրողների հարցին, թե այս ամենից կարելի է ենթադրել, որ մենք ունենք մարտունակ, տեխնիկապես հագեցած և ուժեղ բանակ, Կոմանդոսը կատակով պատասխանեց. «Դուք լրագրողներ եք, մենք պետք է այդպես ասենք»: «Բանակն ունի և թերություններ, և լավ կողմեր: Ամեն տարի մեր և հարևան երեք երկրների բանակների անալիզն անում է Կենտրոնական հետախուզական վարչությունը, այնտեղ գնահատական են տալիս, և ադրբեջանցիների ասած` մենք ուզում ենք կռվել և այլն-ին, ԿՀՎ-ն տալիս է բացասական գնահատական»: Գ. Միրզոյանն էլ է ասում, որ այսօրվա բանակն էապես տարբերվում է այն օրվա բանակից, որովհետև այսօր բանակը արդեն կարգավորված է, առաջին տարիներին դժվար էր զինակոչը, բայց այժմ և' զինակոչիկը, և' նրա ծնողները հասկացել են, որ նա պետք է ծառայի, սա արդեն պարտադրական է»: Արկադի Տեր-Թադևոսյանի խոսքերով, բանակի մարտունակությունն այսօր տեխնիկաապես հագեցվածության, այդ տեխնիկային տիրապետելու և անձնակազմի կրթվածության հիման վրա է: Օրինակ, ըստ նրա, զինտեխնիկան մենք ձեռք ենք բերում տարբեր երկրներից, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից, ԱՄՆ-ից, ուղարկում ենք սպաներ տարբեր երկրներ ուսուցանելու և հմտանալու զինվորական գործում: Վերջինս փաստեց, որ սպաների 90 տոկոսը գնում են սովորելու արտերկրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter