HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Շ. Թորոսյան. «Ջավախքը Նախիջևան չի դառնալու»

shirak «Վրաստանը ինչքան էլ ուզենա հայաթափել Ջավախքը, դա  նրանց չի հաջողվելու: Ջավախքը Նախիջևան չի դառնալու»,-  վստահեցրեց Շ. Թորոսյանը և նշեց խնդրի լուծման երկու  ճանապարհ,-կամ Ջավախքը դառնում է Ղարաբաղ, կամ  Ջավախքի հարցերը լուծում են հայ-վրացական  համագործակցությամբ, եկեք ընտրենք: Իհարկե ոչ մեզ, ոչ էլ Վրաստանին ձեռնտու չի Ջավախքը դառնա Ղարաբաղ»,-այսօր «Հայելի» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը:  Ըստ նրա` Հայաստանի` արտաքին աշխարհի հետ Վրաստանի միջոցով կապ ունենալու տեսությունը սխալ մոտեցում է, քանի որ կա այլ տեսակետ ևս. Քանի Ջավախքի հայությունն ակտիվ է, ճանապարհը միշտ բաց կլինի: «Եթե ևս 10-20 տարի այս դրությունը շարունակվի և Ջավախքում էլ հայ չմնա, ինչ ենք հակադրելու Հայաստանի ճանապարհներին,-հարցնում է պատգամավորը և շարունակում,-հայ-վրացական բարեկամության երաշխիքը կարող է լինել միայն ուժեղ Ջավախքը»: ԱԺ պատգամավորը գտնում է, որ Ջավախքի խնդիրը ավելի խորն է, քանի որ այդ տարածքը պատմական հայկական տարածք է, որտեղ ապրող հայերը ուզում են պաշտպանել իրենց իրավունքները: «Ջավախքահայերը ուզում են տարրական, մարդկային իրավունքներից օգտվել: Նրանք ուզում են խոսել իրենց լեզվով, ապրել իրենց մշակույթով, իսկ վրացական իշխանությունը ասում է` ոչ, դուք խոսեք վրացերեն, այլապես ոչ պաշտոն կունենաք, ոչ էլ ինտեգրվելու հնարավորություն, բայց վրացական իշխանությունը չի ստեղծում համակարգ, որպեսզի ջավախքահայը տիրպետի վրացերենին, շատերը մեղադրում են նրանց` չխորանալով երևույթի մեջ»: Պատգամավորը պատմեց, որ 15 տարի է` Վրաստանը իբրև ծրագիր է մշակել վրացերենը Ջավախքում խորացնելու համար, փորձագետներ են գործուղվում տարածաշրջան, որոնք եռակի անգամ բարձր աշխատավարձով պետք է վրացերեն դասավանդեն, բայց իրենք էլ արագորեն ինտեգրվում են ջավախքահայությանը, սկսում են խոսել տեղի բարբառով և դառնում նրանցից մեկը: Իսկ լուծումը, ըստ Շ.Թորոսյանի, հայ-վրացական համատեղ համալսարանի ստեղծումն է, որը այլ որակի լեզվաուսուցում է ենթադրում: Ջավախքցիների հավատարմությունը Վրաստանի նկատմամբ շեշտելով` Շ. Թորոսյանն ասաց, որ Վրաստանի համար ծանր օրերին ջավախքցիները զենք չբարձրացրեցին և նրա դեմ դուրս չեկան ինչպես Հարավային Օսեթիան և Աբխազիան, «դա արել ենք, որովհետև ուզում ենք ինտեգրվել այդ պետության մեջ և ապրել որպես հարգված քաղաքացի: Բայց արի ու տես, որ իրենք դա չեն ուզում: Ջավախքահայն ունի արժանապատվություն, ունի իրավունքներ, իրենք կխորացնեն լարվածությունը, ջավախքահայը կգնա համարժեք քայլերի, ինչի կբերի դա` Ասված գիտի»,-ամփոփեց ԱԺ պատգամավորը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter