HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ն դեմ է ՀԴՄ-ներին

«Այն մարդը, որն օրական մոտ 10 հազար դրամի առևտուր է անում, և նրա միջին եկամուտը կազմում է 1000-2000 դրամ, այդ գումարը բավական է միայն ընտանիքի ամենակենսական կարիքները հոգալու համար: Այդ մարդկանց հարկային դաշտ բերելը լուրջ խնդիրներ են առաջացնելու»,-այսօր «Տեսակետ» ակումբում ՀԴՄ-ների կիրառման վերաբերյալ այսպիսի կարծիք հայտնեց ԲՀԿ նորանշանակ խոսնակ Խաչիկ Գալստյանը: Բանախոսի խոսքերով, եթե կառավարությունը ենթադրում էր, որ մոտ 20 հազար մարդ կբերվի հարկային դաշտ, և ստվերը կկրճատռվի, ապա սխալ մոտեցում էր: Այդ մարդկանց վճարած հարկերից գոյացած մուտքերը, ըստ Խաչիկ Գալստյանի, կկազմեն 1 կամ 2 մլն դրամի շրջանակներում. «Կարծում եմ, որ մեր պետությունը կկարողանար այդ չափի արտաբյուջետային միջոցներ գտնել, և ֆինանսա-տնտեսական ճգնաժամի պայմաններում այս մարդկանց հանգիստ թողնել, որպեսզի նրանք կայանան, ճգնաժամը անցնի, հարկերից ոչ ոք չի խուսափի»,-ամփոփեց ԲՀԿ խոսնակը և խոստացավ, որ փետրվարի 2-ից ԱԺ նստաշրջանի մեկնարկից հետո այս հարցը ԲՀԿ-ն կբարձրացնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter