HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գ. Ծառուկյանի գործարաններում կրճատումներ չեն լինելու

«Աշխատատեղի ոչ մի կրճատում պրն Ծառուկյանի որևէ գործարանում չի լինելու, ինքը պատրաստ է այդ սոցիալական պատասխանատվությունը ստանձնել, այդ բեռը վերցնել իր ուսերին, քանի որ այդ մարդիկ ժամանակին աշխատել են, և լուրջ տնտեսական դիվիդենտներ են բերել իր ձեռնարկություններին, ինքն էլ այսօր պատրաստ է ինչքան հարկավոր է` այդ ընտանիքներին ապահովել մինիմալ աշխատավարձը»,-այսօր «Տեսակետ» ակումբում Հետքի հարցին ի պատասխան ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի նորանշանակ խոսնակ Խաչիկ Գալստյանը: Իսկ թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պայքարելու տնտեսական ճգնաժամի դեմ այն դեպքում, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեմ է քվեարկել Հարկային բարեփոխումների փաթեթեին, խոսնակը պարզաբանեց. «Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ որպես կանոն սրվում են աշխատատեղերի ապահովման խնդիրը, երբ գործազրկության մակարդակն էապես բարձրանում է, երբ որ ֆինանսական հոսքերը կրճատվում են, մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի հասարակության այն հատվածը, որը ինքնազբաղված է, որը ինքն է իր սեփական հացի խնդիրները լուծում, այդ մարդկանց համար էապես թեթևացնենք»: Այս ֆորմատում, ըստ մամուլի խոսնակի, պրն Ծառուկյանի մոտեցումները հետևյալն էր. փոքր և միջին բիզնեսը պետք է պետության հովանու ներքո լինի. «Ուղղակի, մենք գտնում ենք, որ այս օրինագիծն ավելացնում էր հարկային բեռը, դրա համար այն մեզ համար եղավ անընդունելի, դրա համար «ԲՀ» կուսակցությունը դեմ քվեարկեց»,-ասաց Խ. Գալստյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter