Անուշ Սեդրակյան. «Միայն Եղեռնն է միավորում հայերին»
«Հայելի» ակումբում այսօր ԵԽԽՎ-ում ձայնի իրավունքի զրկաման վտանգներից խոսեցին Գորղների միության քարտուղար Գրիգոր Հովհաննիսյանը և վերլուծաբան Անուշ Սեդրակյանը:
Վերլուծաբանը գտնում է, որ ԵԽ-ից դուրս գալով ոչ թե վնաս է հասցվում ԵԽ-ին, այլ անմիջական Հայաստանին: Արևմուտքը խնդիր չունի պլացդրամ պահպանելու Անդրկովկասում, ըստ Անուշ Սեդրակյանի` նա ունի այդ հենակետը` Վրաստանն է և արդեն Ադրբեջանը, Հայաստանը ինքը պետք է շահագրգռված լինի այդ համակարգում գտնվելու մեջ: «Արևմուտքը հզոր ստրատեգիական գործընկեր է: Կորցնել Եվրոպային, իսկ մենք պլանաչափ ընթանում ենք այդ ուղղությամբ, ուղղակի աններելի կուրուստ կլինի Հայաստանի համար»,-ասաց Անուշ Սեդրակյանը:
Մինչդեռ Գր. Հովհաննիսյանը այլ շերտով դիտարկեց խնդիրը. «Եկեք նախ և առաջ մեր հարևանների հետ հարցերը կարգավորենք, նախքան Եվրոպային անցնելը, որովհետև Եվրոպան հենց այդ հարցերի պատճառով է մեզ հետ վեճերի մեջ»: Հարևաններ ասելով` գրողը նկատի չուներ միայն հարևան երկրներ, այլ պարզապես մեր կողին ապրողներին, քանի որ, ըստ գրողի, հայերը պետք է երկար տարիներ իրար հետ ապրեն, որ սովորեն միասին ապրելու համակեցությանը: «Մենք իրար հետ չենք կարող ապրել, և մեր պրոբլեմները հենց մեր դրկիցի հետ ունեցած պրոբլեմներն են, և ոչ ավելին»,-համոզված է Գր. Հովհաննիսյանը:
Իսկ Անուշ Սեդրակյանի համոզմամբ` Եվրոպայի համար անբեկանելի են մի քանի կարևոր սկզբունքներ` մարդու իրավունքները, ժողովրդավարությունը և հասարակական արդարությունը: Եվ այս իրավունքների ոտնահարման պատճառով է Եվրոպան Հայաստանի հետ վիճում: Անուշ Սեդրակյանի կարծիքով, հայերի մոտ մշտապես դժգոհություններ են արտահայտված: Հայերն ապրում են կամ անցյալով, կամ ապագայով, ներկայով ապրել չեն կարող. «Հայերի մոտ ինքնանիհիլիզմը բխում է նրանից, որ հասարակությունը չունի ընդհանուր շարժելու մոտիվացիա, չկա օրիենտիր, որի վրա մենք բազմանանք և աճենք: Ցայսօր հայերը կարողացել են միավորվել միայն Եղեռնի գաղափարի շուրջ, այսինքն`պատմական ողբերգությունը դարձել է ազգը միավորող ամենահզոր գործոնը: Դա մեր միակ հանրային «տոնն» է, տոն եմ ասում, որովհետև դա ճիշտ է»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել