HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեռական փոքրամասնությունների շահերը պաշտպանող քաղաքական հայտարարությունը դժգոհություններ է առաջացրել

Դեկտեմբերի 9-ին Մարդու իրավունքների հռչակագրի 60-ամյակին նվիրված ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած նստաշրջանի ժամանակ մի խումբ երկրների կողմից ստորագրած «Սեռական ուղղվածության և սեռական ինքնության հարցերում մարդու իրավունքների պաշտպանության մասին» հայտարարությունը  խառնաշփոթ իրավիճակ է ստեղծել այդ ոլորտով զբաղվող որոշ կառույցների և անհատների շրջանում: Այսօր «Հայելի» ակումբում  հարցի շուրջ բանավիճեցին Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը, Աշխարհագրական գիտությունների դոկտոր, բնապահպան, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Ձյունիկ Աղաջանյանը: Ստորագրված փաստաթղթին առաջինն ահազանգել է Կարինե Դանիելյանը: Նա «Գոլոս Արմենիի» թերթի հոդվածում կարդացել է, որ սեռական փոքրամասնությունների պաշտպանության համար ստորագրվել է կոնվենցիա: Պարզվել է` ոչ թե կոնվենցիա է, այլ քաղաքական հայտարարություն, որին 63 երկրների հետ միացել է նաև Հայաստանը: Կարինե Դանիելյանը ծանոթացել է փաստաթղթին և նշում է, որ երբ ծանոթացել է տեքստին, այն ուղղակի սեռական փոքրամասնությունների պաշտպանությանն ուղված փաստաթուղթ է: Նա նշում է, որ եթե նույնիսկ այս հայտարարությանը չեն միացել ԱՄՆ-ը,  Ռուսաստանը, Թուրքիան, որտեղ սեռական փոքրամասնությունները շատ ավելի բարձր տոկոս են կազմում,  ապա ինչու է միացել Հայաստանը: Ձյունիկ Աղաջանյանը պարզաբանեց, որ այդ հայտարարությունն ընդամենը ընդհանուր դրույթներ պարունակող փաստաթուղթ է, որը ոչ մի իրավական հիմք չունի. «Այդ հայտարարությունում, ի թիվս մարդու իրավունքների պաշտպանության ենթակա օբյեկտներին, նշված է նաև սեռական փորքրամասնությունները և սեռային ինքնության առումով խնդիրներ ունեցողների մարդու իրավունքների պաշտպանությունը»: Կարինե Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչն է Հայաստանին ստիպում միանալ նմանատիպ հայտարարությանը. «Միշտ  համարվել է, որ մարդկանց մոտ 4-5 տոկոսը ունի այդխպիսի շեղումներ , դա եղել է դարերով ի վեր և ընկալվել է որպես հիվանդություն, որպես շեղում»: Տիկին Դանելյանը նշում է, որ այդպիսի փաստաթղթերի ստորագրումը վտանգում է պետության ազգային անվտանգությունը: «Հայաստանի վերարտադրության տեմպերը շատ ցածր է, որովհետև ունենք և  միգրացիա, և ցածր ծնելիություն: Այս պարագայում ինչպես պետք է մոտենալ, եթե դա դառնում է մշակույթի մաս, դա հարվածում է ազգային անվտանգությանը: Եթե երեխան մտնում է դպրոց և կարդում է այն գրքերը, որտեղ գրված է. «սերը լինում է երեք տեսակ` կին-կին, կին-տղամարդ, և տղամարդ-տղամարդ, երեխան ուրեմն հասկանում է, որ դա թույլատրելի պահվածք է, հետո էլ կանգնում ստորագրած այդպիսի փաստաթղթերին է հղում կատարում: Դա մտավ մշակույթի մեջ: 4-5 տոկոսը կդառնա 40»: Միևնույն ժամանակ տիկին Դանիելյանը հաստատում է, որ այդ մարդիկ չպետք է խոշտանգվեն, ծեծի ենթարկվեն և նրանց հանդեպ բռնություններ կատարվեն, բայց հիմա բարձրանում է այդ մարդկանց կենսաբանական տոկոսը, այն դառնում է մշակույթի մաս: ԱԳՆ ներկայացուցիչն այդ հայտարարությանը Հայաստանի միանալը բացատրեց հետևյալ կերպ. «Այո մենք այդ խնդիր չունենք այն աստիճան, ինչպես շատ երկրներ, և հենց այդ մտահոգությունից, որպեսզի այդ խնդիրը մեզ մոտ երբևէ չհասնի այդ աստիճանին, մենք միացանք այդ հայտարարությանը: Որպեսզի այդ անձանց նկատմամբ բռնություններ չկիրառվեն, այդ անձիք կարծրատիպային մոտեցումների չենթարկվեն, չոտնահարվեն նրանց իրավունքները, ցավոք մենք ունենք նման տվյալներ»: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը բոլորի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ Իսրայելը ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում, առավել ևս եթե դա իր պետության շահերից չի բխում. «Եթե Իսրայելը լսեր միջազգային խոհուրդները կամ ստորագրեր միջազգային փաստաթղթերը, իրենք որպես պետություն չէին կարողանա կայանալ»: Հարություն Մեսրոբյանի կարծիքով, ցանկացած փաստաթուղթ առնվազն պետք է անցնի երկու փուլ` խնդրի ուսումնասիրություն և այդ խնդրի քննարկումը հենց տվյալ խմբին վերաբերող ներկայացուցիչների հետ: «Եթե մի օր մի արևամոլ են ծեծում, ապա ամեն օր հազարավոր երիտասարդների, ընդ որում, չունենք հետազոտություն, փորձագետների կարծիք, և որոշում ենք թուղթ ստորագրել: Այդ փաստաթղթով վտանգվել է սեռական փոքրամասնությունների իրավունքն այն պարզ պատճառով, որ սեռական փոքրամասնությունների հետ չի քննարկվել այդ փաստաթուղթը»,-ամփոփեց կառավարման փորձագետը: Հասարակական-քաղաքական գործիչ, կենսաֆիզիկոս Խաչիկ Ստամբոլցյանն էլ հերքեց սեռական փոքրամասնությունների գենետիկորեն շեղման փաստը և շեշտեց նմանապիտ փաստաթղթերի առկայության հիմնական պատճառը.  «Սա գլոբալ ծրագիր է` մասոնական կառույցների կողմից մշակված, որոնք ուզում են աշխարհը ջնջել:  Ես էլ նարկոման եմ, ես էլ դրանից եմ հաճույք ստանում, ինձ էլ տվեք փոքրամասնության կարգավիճակ և պաշտպանեք իմ շահերը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter