HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում համայնքային ենթակայության տրանսպորտային օպերատոր կաշխատի՞

Այսօր Ազգային ժողովում քննարկման է դրվել կառավարության կողմից ներկայացված «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ներկայացնում էր կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկի տնօրեն Արմեն Եղիազարյանը:

Ըստ կենտրոնի տարածած հաղորդագրություն-փաստաթղթի՝ առաջարկվում է կատարել մի քանի փոփոխություն: Կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման համար կազմակերպությունների մրցույթի կարգն ամբողջովին ենթարկվել է փոփոխություններիի, ըստ որի` ներդրվում է նոր հասկացություն՝ օպերատոր, որը Երևանում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների ներքաղաքային կանոնավոր փոխադրումներ իրականացնող 100 տոկոս համայնքային մասնակցությամբ կազմակերպություն է: Օպերատորը մրցույթի չի մասնակցում, իսկ տրանսպորտային միջոցները չբավարարելու դեպքում հայտարարվում է մրցույթ:

«Օրենքի նախագիծը նախատեսում է երկու ցուգահեռ գործընթաց. մեկը կլինի օպերատորի կողմից կազմակերպվող ուղևորափոխադրումներ, մյուսը կլինի մինչև հիմա գործող սովորական կարգով, այսինքն` մրցութային կարգով»,- ասաց Ա. Եղիազարյանը:

Նրա խոսքով` եթե օպերատորն ունենա համապատասխան նյութական հնարավորությունններ, կստանա նոր ուղևորափոխադրումներ կատարելու իրավունք` առանց մրցութային կարգի:

Երևան քաղաքում նախատեսվում է, որ ուղևորափոխադրումների վճարը սահմանելու է ավագանին:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը հետաքրքրվեց Ա. Եղիազարյանից, թե որն է այդ օպերատորի անելիքը, ապա հարցրեց, թե Երևանից դուրս` մարզերում, ինչպես է իրականացվելու, արդյոք տուրքը լինելու է կրկին 100.000 դրամի չափով: Եղիազարյանն էլ ասաց, թե Երևանում մի օպերատորի փոխարեն երկուսը կան, ապա նշեց, որ հասարակական տրանսպորտի գերակշռող մասը մունիցիպալ ձեռնարկություն է, և դրա համար պետք է տարանսպորտային տարբեր միջոցների միջև համագործակցություն, լինեն միասնական տոմսեր, մետրո-ավտոբուս կապն աշխատի:

Ինչ վերաբերում է Երևանից դուրս տրանսպորտի ոլորտի փոփոխություններին, նշեց, որ քանի որ Երևանից դուրս այդպիսի կազմակերպություններ չկան, ենթադրվում է, որ հնարավորություն պետք է տրվի քաղաքային համայնքներին կազմակերպել դա: «Ինչ վերաբերում է 100.000-ին, միասնական տուրք է դա, Երևան քաղաքում դա ամեն մի ոլորտին է վերաբերում, իսկ Երևանից դուրս… քանի որ ամեն ինչ մրցույթով է լինելու, ինչքան մրցույթ հաղթի, այդ 100.000-ը չի փոխվելու»,- նշեց Ա. Եղիազարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter