HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկա՞ր ենք պատրաստվում, արդյոք, խաղալ մեր վզին փաթաթված «դերը»

Ուսումնական տարվա սկզբի հետ միասին սկսեց տարածվել Մետրոմշեն հայաբնակ թաղամասում գտնվող 103 դպրոցի` վթարային լինելու մասին լուրը: Մետրոմշենի բնակչությունն արդեն վաղուց էր խոսում այն մասին,որ դպրոցի շենքը վթարային է, մինչդեռ պետական պատասխանատու մարմինները նախկինում անտեսում էին տվյալ հարցը: Ավելին, երբ պետությունը փակեց 110 հայկական դպրոցը (շենք, որը վթարային չէր), որոշված էր տվյալ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին տեղափոխել հարևանությամբ գտնվող 103 վթարային շենք: Դժվար է ասել,դա մտածված է արվել թէ ոչ,ամեն դեպքում, Թբիլիսիում գտնվող հայալեզու ուսումնական հաստատությունների նորագույն պատմությունը բերում է այն հանգեցման, որ այն ինչ կատարվում է մեր դպրոցների հետ, ենթարկվում է ինչ-որ «անձայն» պլանավորված ծրագրի: Որի նպատակն ու արդյունքն է հայկական դպրոցների ոչնչացումն ու վերացումը:

Հիշենք Թբիլիսիի, անցյալ տարիներին փակված, հայկական դպրոցները: Նրանց վերացումն էլ տեղի էր ունենում մոտավորապես նույն «սցենարով». Սկզբում դպրոցը վերակազմավորվում է, միանում  ուրիշ դպրոցի «բաշժին» կարգավիճակով, հետո, նոր դպրոցի ադմինիստրացիայի պլանավորված «աշխատանքի» արդյունքում հայկական բաժնում աշակերտների քանակը կտրուկ նվազուիմ է,որն էլ իր հերթին առիթ է տալիս կառավարությանը վերջնականապես իրականացնել հայկական բաժնի վերացումը:

Չնայած մշակված ծրագրի նմանությանը` յուրաքանչյուր դպրոցի փակման-վերացման գործում կային յուրահատուկ «նրբություններ» որոնք իրենց հերթին առաջացել էին աշակերտների ծնողների անպատրաստ լինելու և դպրոցի ուսուցիչների` դպրոցի ոչնչացման ծրագրին հնազանդորեն չենթարկվելու պատճառով: Ցավոք, ծնողների և ուսուցիչների մեծ մասն անխոս հանզանդվում էին «ճակատագրին» և դպրոցի վերացումը կատարվում էր լուռ, առանց «բարդությունների»: Բայց եղել են այնպիսի դեպքեր, երբ ծնողներն ու ուսուցիչները դժգոհությամբ են արտահայտվել անարդարությունների մասին: Տվյալ դեպքերում իրադարձությունների զարգացումն արդեն ուղղակիորեն կախված էր բողոքողների կամքից համոզվածությունից, պահվածքից: Դժբախտաբար, շատ դեպքերում տարբեր ուժերի և բողոքի գործոնների ազդեցության պատճառով կոնկրետ պլանով արտահայտված դպրոցների վերացման դեմ պայքարը արագ մարում է:

Միակ դպրոցը, որի վերացման ծրագրում տեղի բնակչության և համայնքի միասնականության շնորհիվ հաջողվեց լուրջ փոփոխություններ մտցնել, Մետրոմշենի նախկին 110-րդ դպրոցն էր:

Չնայած 2010թ. 110-րդ դպրոցի  թիվ 103 վրացական դպրոցների միացմանը` աշակերտների ծնողները և ուսուցիչները շարունակում էին պայքարը հայկական բաժնի փրկության համար: Ուրիշ դպրոցների օրինակով Մետրոմշենի բնակիչները գիտակցեցին, որ ինչքան ուզում  է «ծրագիրը» դաժան լինի, միակ ճիշտ ելքը պայքարն է: Հայկական դպրոցը, որպես «բաժին» վերակազմավորվելով, երեք տարիների ընթացքում դիմադրում էր վերջնական վերացման բազմաթիվ փորձերին իր բարձր և վճռական բողոքով: Այդ կերպ 2010 թվ. Հայկական դպրոցի վերացման ծրագիրը ձախողվեց: Ավելին, չնայած բազմաթիվ կորուստներին, «Մետրոմշենի»  բնակչությունը շարունակում էր հավատալ, որ վաղ թե ուշ հայկական բաժինը կառանձնանա վրացական դպրոցից և հայակակն թաղամասում նորից կբացվի ամբողջական հայկական դպրոց:

2013թ. սեպտեմբերին Վրաստանի կրթության նախարարությունը հանկարծ անհանգստացավ 103-րդ դպրոցի շենքի ճակատագրով: Պարզվեց, որ շենքն իսկապես վթարային է և ներսում ուսումնական ընթացքն անվտանգ չէ: 2013-2014 ուս. տարվա սկզբից մեկ շաբաթ անց նախարարությունը որոշում կայացրեց դպրոցը տեղափոխել այլ շենք մինչև 103-րդ դպրոցի վթարային վիճակի չեզոքացումը:

«Մենք դեռ չգիտենք ինչքան ժամանակ կպահանջվի շենքի վերականգնման համար, պետք է նախ հասկանալ կարող ենք արդյոք սահմանափակվել միայն շենքի ամրացման միջոցառումներով, թե վիճակն այնքան բարդ է, որ անհրաժեշտ է նոր շենք կառուցել: Եթե հաստատվի, որ կարելի է բավարարվել շենքի ամրացմամբ, այդ ժամանակ ուսման ընթացքը կվերականգնվի 1 տարվա ընթացքում: Առայժմ ունեցած տվյալներն այն են վկայում, որ անհրաժեշտ է քանդել շենքը և կառուցել նորը: Այդ դեպքում դժվար է ասել` ինչքան ժամանակ կպահանջվի… պետք է կազմել ծրագիր, բյուջե, հայտարարել տենդեր և միայն հետո կարելի է խոսել կառուցողական աշխատանքների մասին: Պարզ է, որ 1 տարվա ընթացքում այդ ամենն անելը անհնար է»,- «Միության» հետ հարցազրույցի ժամանակ հայտնել է Վրաստանի Կրթության և Գիտության նախարարության մամլո ծառայությունը:

Հոկտեմբերի 8-ից թիվ 157-րդ դպրոցում, որը գտնվում է Վազիսուբանում արդեն սկսված է ուսումնական ընթացքը: «ՍԵպտեմբերի 27-ին ինձ ռեսուրսների կենտրոնից հաղորդեցին, որ որոշում է ընդունվել և 1 տարով իմ դպրոցի շենք է տեղափոխվում թիվ 103-րդ դպրոցը: Թե ինչ կլինի հետագայում ես չգիտեմ: Նախկինում իմ դպրոցը ռուս-վրացական էր: Դպրոցն այսօր վրացական է, ունի 1300 աշակերտ: Հաշվի առնելով աշակերտների մեծ քանակը`որոշեցինք, որ իր վարչական մասով մեզ միացած 103-րդ դպրոցը կգործի երկրորդ հերթով»,– «Միությանը»  հաղորդեց 157-րդ դպրոցի տնօրեն Մանանա Սուլաշվիլին:

Այսպիսով, նախկին 110-րդ դպրոցը միակն է, որը միանալով ուրիշ դպրոցի, չձուլվեց, չանհետացավ: Այսօր ավելի քան երեք տարվա անընդմեջ պայքարից հետո հայկական բաժնի պահպանումը հերթական անգամ կանգնած է լուրջ խնդրի առաջ: Եվ այս անգամ կասկած է հարուցում` կամրապնդեն արդյոք աշակերտները և իրենց ծնողները «տապանականների» իրենց դերը: Դեր, որը հատկացված է իրենց սցենարիստների կամքով: Երկար ենք պատրաստվում արդյո՞ք խաղալ մեր վզին փաթաթած «դերը»: Գուցե արդեն մեր սցենարներ գրելու ժամանա՞կն է:

«Վրաստանի հայկական համայնք»-ի «Միություն» լրատվական կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
26
27
28
29
30
31
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
1
2
3
4
5
6
Այսօր