
Կոմիտասի 5-ում բնակիչների «Ո՛չ»-ը հաստատուն է (լուսանկարներ)
Կոմիտասի 5-ում այժմ հարաբերական անդորր է: Դրանում իրենց «մեղքի» բաժինն ունեն նաև հարակից շենքերի բնակիչները, ովքեր, համոզված լինելով, որ իրենց տների անմիջական հարևանությամբ ընթացող շինարարությունն ապօրինի է, քաղաքացիական անհնազանդության դասական տարբերակներով փորձում են թույլ չտալ այդ տարածքում շենք կառուցել:
Բնակիչների խոսքերով՝ երեկ առավոտյան շինարարները փորձել են շինարարական տեխնիկա մտցնել շինհրապարակ, բայց իրենք թույլ չեն տվել՝ նստելով մուտքի մոտ և սեփական մարմիններով փակելով ճանապարհը:
Իսկ այսօր բնակիչներն ավելի համարձակ և նպատակային քայլի են դիմել՝ թույլ չտալով նույնիսկ շինարարների մուտքը շինհրապարակ: Առավոտյան շինհրապարակում ոչինչ և ոչ ոք շինարարական աշխատանքներ չէր իրականացնում, մուտքի մոտ հերթապահող բնակիչներից բացի` տարածքում միայն պահակն էր և մի փոքրիկ շուն:
Մեկնաբանել