HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձայն բարբառո հանապատի... (Փորձ №2)

Ուշադիր կարդացի ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի կայքում տեղադրված հաղորդագրությունը հետևյալ բովանդակությամբ:

Ամփոփվել են հերթական մրցույթի արդյունքները

ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեում ամփոփվել են գիտության ոլորտում ենթակառուցվածքի, նյութատեխնիկական բազայի արդիականացման համար գիտական սարքերի եւ սարքավորումների ձեռքբերման մրցույթի արդյունքները:

Շահառու կազմակերպությունների ցանկ

Սեղմեցի մկնիկի սլաքով վերջին տողին և հնարավորություն ունեցա ծանոթանալ նաև ցանկի հետ: Այն հետևյալն էր:

1. ՀՀ ԿԳՆ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտհիմնադրամ,

2. ՀՀ ԿԳՆ «Քենդլ» սինքրոտրոնային հետազոտությունների ինստիտուտ հիմնադրամ,

3. ՀՀ ԿԳՆ Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան ՊՈԱԿ,

4. ՀՀ ԿԳՆ «Մատենադարան» Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ԳՀԻ ՊՈԱԿ,

5. ՀՀ ԳԱԱ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ ՊՈԱԿ:

«Տերդ մեռնի գիտությո~ւն» մտովի բացականչեցի ես: Արագ, հուսալի, շահավետ անցկացրին մրցույթը և արդյունքներն էլ չթաքցրին: Շնորհավորենք հաղթողներին և ցանկանաք նորանոր հաջողություններ: Ուղակի ցանկի ամեն տողի վերաբերյալ հարցեր են ծագում:

Ամեն ինչ պարզ է և թափանցի՞կ: Ո´չ, իհարկե: Օրինակ ՀՀ ԿԳՆ «Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ)» հիմնադրամի ո՞ր խմբի, ու՞մ ղեկավարությամբ, ի՞նչ սարքավորում գնելու նախագիծն է հաղթել: Հայաստանի ո՞ր կազմակերպություններն են շահագրգռված այդ սարքավորման ձեռքբերմամբ և կօգտվե՞ն այդ սարքավորման համատեղ օգտագործման իրավունքից, ՀՀ ո՞ր կազմակերպությունն է հանդես եկել նախագծում որպես համաֆինանսավորող կողմ: Վերջապես գիտության ո՞ր ոլորտի զարգացմանն է ուղղված հաղթած նախագիծը և ուստի, ո՞ր ոլորտների առաջընթաց կարելի է սպասել մոտակա ժամանակներում: Բազմապատկելով ծագած 7 հարցը 5 հաղթողների թվին` ստանում ենք, որ այդ հաղորդագրությունը ծնել է 35 հարց:

Չգիտեմ, գուցե հետագայում մրցույթի վերաբերյալ ավելի ընդարձակ տեղեկատվություն հասանելի լինի, չգիտեմ: Իսկ հիմա կներեք, պետք է ընդհատվեմ` հերթական հեռախոսազանգին պատասխանելու: Ներեցեք: Մեր լաբորատորիայի նախկին աշխատակիցն էր, ում հետաքրքրում էր մի հարց` չգիտե՞մ, արդյոք, ես Շահառու կազմակերպությունների ցանկի երրորդ կազմակերպության վերաբերյալ իր մոտ ծագած յոթ հարցերի պատասխանները: Այստեղ որոշ ազգերի ներկայացուցիչներ ասում են “No Coment !”:

Ինչու՞ է անհրաժեշտ հնչեցնել այդ 35 հարցերի պատասխանները: Նախ, ամենակարևորը, որովհետև հարակից ոլորտների գիտնականները իրազեկ կլինեն ձեռքբերվելիք նոր սարքավորումներից և կկարողանան հուսալ, որ հնարավորություն կստանան որոշ չափումներ կատարել և հետազոտություններ անցկացնել: Ոչ ոք չի ժխտի, որ կարևոր է նաև այն հանգամանքը, որ ունենալով այդ ինֆորմացիան, մրցույթի չհաղթած մասնակիցները կարող են համեմատել նախագծերը, հասկանալ իրենց նախագծի թույլ կողմերը և համոզվել, որ հաղթել են ամենաարժանավորները: Ոմանք կարող են այդպես չհամարել, բայց դա արդեն անխուսափելի է: Կառաջարկեի նույնիսկ գիտության պետական կոմիտեի կայքում տեղադրել հաղթած նախագծերն ամբողջությամբ: Դժվար թե դրանք պետական գաղտնիք են պարունակում: Եվ եթե այդ փաստի մասին հայտնի լինի մինչև հաջորդ մրցույթի արդյունքների ամփոփումը, հնարավոր է որ հայտերի գնահատումը իրականացնող հանձնաժողովը լինի ավելի բծախնդիր և անաչառ: Ենթադրություն է էլի~:

Ոչ շատ վաղուց մտքերս նաև այս մրցույթի մասին շարադրել էի մի փոքրիկ հոդվածում` ռուսերեն լեզվով (http://orer.eu/ru/archives/8264): Ցավոք ունեմ ռուսերեն կրթություն և ինձ ավելի հեշտ է մտքերս ռուսերեն շարադրել: Ուզում եմ ծանոթացնել ձեզ այդ հոդվածից երկու կոնկրետ առաջարկների, որոնք նույնպես կարող են օգտակար լինել հետագայում այս մրցույթի նոր փուլերի անցկացման ժամանակ:

Предложение №1. Ученым следует сгруппироваться по интересам, создать реально работающие общества, которые могли бы в результате обсуждений на основе не перетягивания одеяла на себя определить наиболее перспективные направления исследований, необходимое для этого оборудование и в каком институте его целесообразнее установить. Решение таких обществ (оптиков, микроскопистов, рентгенщиков, …) могли бы исключить представление повторных проектов и быть основным аргументом для экспертов конкурсной комиссии. Такое обсуждение в существующих обществах (насколько мне известно) не проводилось, что не правильно и требует исправления.

Предложение №2. Создать общество материаловедов Армении, которое могло бы объединить физиков и химиков, биологов и строителей, геологов и археологов, прикладную и фундаментальную науку, традиционные производства и высокие технологии. Кому не очевидна необходимость создания такого общества могут не затруднять себя сообщением об этом на мой e-mail: [email protected] Имеющим противоположное мнение буду рад ответить по существу их письма.

Очевидно, что Общество материаловедов Армении, может решать не только проблему модернизации экспериментальной базы армянской науки.

Ցավոք չստացա ոչ մի նամակ: Ո´չ գովերգող, ո´չ պախարակող: Գուցե ռուսերե՞նն էր մեղավոր: Դժվա՛ր թե: Չեմ հավակնում դառնալ Հայաստանի նյութագետների միության ո´չ նախագահ, ո´չ քարտուղար: Մեծ սիրով կլինեմ միության տարեկան ոչ մեծ անդամավճարը բարեխղճորեն մուծող անդամ, կազմակերպվող գիտաժողովների մասնակից, հրատարակվող ամսագրի բաժանորդ: Մի՞թե շատ բան եմ ցանկանում: Ուղղակի ես համոզված եմ, որ ժամանակակից գիտության մեջ ԹԻՄԸ մեծ առավելություններ ունի անհատի նկատմամբ: Հիշե´ք Արարատ 73-ը և ժպտացե´ք: 

Արմեն Կուզանյան

Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

02.08.2013

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter