
Անվճար Wi-Fi գոտիներ` Երևանի սրճարաններում և ռեստորաններում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է զվարճանքի և հանգստի երևանյան հաստատություններում Wi-Fi գոտիներ ստեղծելու ծրագրի մեկնարկի մասին: Wi-Fi գոտիներ ստեղծել ցանկացող հյուրանոցներին, սրճարաններին, ռեստորաններին, ակումբներին և այլ ընկերություններին լայնաշերտ հասանելիության Hi-Line ծառայությունը և Wi-Fi մոդեմը կտրամադրվեն անվճար, առանց միացման վճարի և ամսավճարի: Տրամադրվող կապուղու թողունակությունը կախված կլինի ակնկալվող ծանրաբեռնվածությունից կամ այն տարածքից, որտեղ անհրաժեշտ է ծածկույթ ապահովել:
Զվարճանքի և հանգստի հաստատությունում Wi-Fi գոտիներ կազմակերպելու համար անհրաժեշտ է համապատասխան հայտ ներկայացնել Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակ: Հայտի քննարկումն իրականացվում է 7 աշխատանքային օրվա ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել