
Վիճաբանություն՝ խոհանոցային դանակով. 66-ամյա Ռոդինան տեղափոխվել է հիվանդանոց
Ապրիլի 3-ին ոստիկանության Երևանի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի շենքերից մեկի 7-րդ հարկում վիճաբանություն է:
Նույն օրը հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը Ն. Զարյան փողոցի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ 1970 թ. ծնված Նորայր Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր հետ և այդ ընթացքում խոհանոցային դանակով վնասել է նրա ձեռքը:
Նորայր Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն»,- տեղեկացնում է ոստիկանությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել