HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այս տարի Հայաստանում արձանագրվել է երթևեկության կանոնների 330 հազար խախտում

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 2012 թ. 9 ամիսների ընթացքում իրականացված աշխատանքների ամփոփ վիճակագրություն

ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից 2012 թ. 9 ամիսների ընթացքում զգալի կազմակերպչական և կանխարգելիչ աշխատանքներ են կատարվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման ուղղությամբ:

Արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծության արդյունքներով՝ փոփոխություններ են կատարվել ճանապարհապարեկային ծառայության ուժերի և միջոցների տեղաբաշխման և աշխատանքային գրաֆիկներում:

Իրականացվել է ՀՀ ժամանած բարձրաստիճան հյուրերի և պատվիրակությունների, զորակոչիկներ տեղափոխող ավտոբուսների, վտանգավոր, կենսական նշանակություն ունեցող բեռների 2041 ուղեկցում, որոնցից 6-ը՝ էսկորտ եղանակով:

Ճանապարհապարեկային ծառայության և հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից արձանագրվել է Ճանապարհային երթևեկության կանոնների 330 250 խախտում (2011 թ.` 524 546) այդ թվում 986-ը ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու փաստով (2011 թ.` 1104):

Ճանապարհային ոստիկանության պահպանվող տարածք (տուգանային հրապարակ) բերման է ենթարկվել 5960 տրանսպորտային միջոց (Երևան քաղաքում՝ 3979):

Երևան քաղաքի 25 խաչմերուկներում տեղադրվել են տեսանկարահանման և 34 արագաչափ սարքեր, որոնց միջոցով ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար 290 000 որոշումներով նշանակվել է վարչական տույժ:

Իրականացվել են ավտոմոբիլային ճանապարհների և քաղաքների փողոցների տեխնիկական վիճակի սեզոնային հետազոտություններ, որոնց արդյունքներով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանն ու Երևանի քաղաքապետարանին 190 (2011 թ.` 176) միջնորդագրեր է ներկայացվել տեղ գտած թերությունները վերացնելու ուղղությամբ:

- Տեղադրվել է 1860 (2011 թ.` 664) ճանապարհային նշան, 
- կատարվել է 1 808 000 (2011 թ.` 941 800) գծամետր ճանապարհային գծանշում,
- Երևան քաղաքի 14 խաչմերուկ կահավորել են նոր լուսացույցերով (2011 թ.` 3 խաչմերուկ):
- Երևան քաղաքի 5 խաչմերուկներում ներդրվել է ավտոմատ կոորդինացված համակարգ /կանաչ ալիք/:

Ճանապարհի ծածկը կամ տեխնիկական միջոցները վնասելու, աղտոտելու համար կազմվել է վարչական իրավախախտման 154 արձանագրություն(2011 թ.` 71):

Իրականացվել է տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի գրանցման և հաշվառման նոր համակարգ, որը հնարավորություն է տալիս տրանսպորտային միջոցի սեփականության իրավունքի գրանցում և հաշվառում` անկախ սեփականատիրոջ հաշվառման վայրից:

Իրականացվել է ՀՀ բժշկական հաստատություններից հոգեկան հիվանդների, թմրամոլների և ալկոհոլամոլների տվյալների ստացման և հաշվառման-քննական ստորաբաժանումներին փոխանցման աշխատանքները:

Հաշվառման-քննական ստորաբաժանումների կողմից հաշվառվել է 65.983 տրանսպորտային միջոց (2011 թ.` 49.252), այդ թվում ՀՀ ներմուծվածները` 21.255 (2011 թ.` 20.403),
վերահաշվառվել է տրանսպորտային միջոց 6547 (2011 թ.` 4140), տրվել է ազգային վարորդական վկայական 121 265 (2011 թ.` 80 060), տրվել է միջազգային վարորդական վկայական 408 (2011 թ.` 283), ընդունվել է վարորդական քննություն 67 683 (2011 թ.` 48 211), տրվել է տրանսպորտային միջոցների համարանիշ 73 298 (2011 թ.` 55 295): Տրվել է տարանցիկ համարանիշ 8320 զույգ (2011 թ.` 20 443): Տրվել է տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագիր 72 415 հատ (2011 թ.` 53 443), կատարվել է տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություն 86 676 (2011 թ.` 85 032): Գրանցվել են տրանսպորտային միջոցի գրավի իրավունք 6899 հատ (2011 թ.` 7366):

Հայտնաբերվել է տրանսպորտային միջոցների և համարակիր մասերի, դրանց համարները հաշվառման տվյալներին չհամապատասխանելու, վերադաջված, ջնջված, ինչպես նաև փաստաթղթերում կատարված կեղծիքների 8 փաստ (2011 թ.` 7), որոնց նյութերն ուղարկվել են ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներ:

Կազմակերպվել և անցկացվել է 2011-2012 թթ. ուսումնական տարվա ավարտի կապակցությամբ «Վերջին զանգ» միջոցառումը, ինչի արդյունքում միջոցառման օրերին երեխաների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարներ չեն արձանագրվել:

Նոր ուսումնական տարվա կապակցությամբ հանրապետությունում կազմակերպվել է «Զգուշացեք, երեխաներ են» նշանաբանով միամսյակ, որի ընթացքում դպրոցների և նրա հարակից փողոցների տարածքներում ճանապարհատրանսպորտային պատահարներ տեղի չեն ունեցել:

Ճանապարհային ոստիկանությունում ստեղծվել և գործում է «1-77» հեռախոսակապի «Թեժ գիծը», որով ազգաբնակչությունը պարբերաբար տեղեկություններ է հաղորդում և ստանում: Ընդունվել է 9018 հեռախոսազանգ:

Հանրապետությունում պետական վիճակագրական հաշվառման է վերցվել 1776 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 218 և մարմնական վնասվածքներ ստացել 2554 մարդ: 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակն աՃել է 182-ով, զոհերի թիվն աճել է 2-ով, իսկ վիրավորները` 209-ով: Նվազել է ծանրության գործակիցը, որը կազմում է 7.9 (2011 թ.՝ 8.4): Յուրաքանչյուր 100 տուժածից զոհվել է 8 մարդ:

Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ վթարայնության աճ է գրանցվել Գորիսում, Մասիսում, Արտաշատում, Թումանյանում, Կոտայքում, Սպիտակում, Թալինում, Վաղարշապատում, Ստեփանավանում, Մարտունիում, Նաիրիում, Արարատում, Վանաձորում և այլն:

Դեպքերի քանակը նվազել է Արմավիրում, Կապանում, Ապարանում, Աշոցքում, Չարենցավանում, Երևանում:

Պատահարներից 705-ը կամ ընդհանուրի 39,7%-ը, տեղի է ունեցել Երևան քաղաքում, որոնց հետևանքով զոհվել է 45, վիրավորվել՝ 882 մարդ: 2011 թ. նույն ժամանակաշրջանի համեմատությամբ պատահարների քանակը նվազել է 4-ով, զոհերինը` 14-ով, վիրավորներինը` 74-ով:

Ընդհանուր պատահարներից 549-ը կամ 30.9%-ը կազմում են հետիոտնի վրաերթերը, որոնց հետևանքով զոհվել է 66 և վիրավորվել 518 մարդ: 2011 թ. համեմատությամբ պատահարների քանակն աճել է 11-ով, կամ 0.7%-ով, զոհերը նվազել է 9-ով, վիրավորները` 22-ով:
Հաշվառվել է մինչև 16 տարեկան երեխաների մասնակցությամբ 185 պատահար` 10 զոհ, 199 վիրավոր: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նմանատիպ պատահարների քանակն աճել է 10-ով, զոհերինը` 4-ով, վիրավորներինը` 10-ով: Նշված պատահարներից 55-ը տեղի են ունեցել Երևանում, որոնց հետևանքով զոհեր չկան, վիրավորվել են 55 մարդ: Մանկական պատահարներից 94-ը տեղի է ունեցել վրաերթի հետևանքով` 4 զոհ, 90 վիրավոր:

Գրանցվել է չբացահայտված 108 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 104 մարդ: Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նմանատիպ պատահարների քանակը նվազել է 27-ով, զոհերինը՝ 5-ով, վիրավորներինը` 29-ով:

Ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրվել է 9141 նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահար, որից 3087-ը Երևան քաղաքում:

Հետաքննության բաժնի կողմից ընթացք է տրվել 2742 նյութի, որից 902 նյութով իրականացվել է վարչական վարույթ: 1033 նյութով վարչական վարույթ չի իրականացվել կողմերի հաշտության հիմքով:

3312 ՃՏՊ տեղի է ունեցել ՀՀ մարզերում, որից 2537 նյութով իրականացվել է վարչական վարույթ:

Հաշվետու ժամանակաշրջանում քաղաքացիներից ստացվել է 11 800 դիմում, որոնց սահմանված ժամկետում տրվել են համապատասխան պատասխաններ:

Հաշվետու ժամանակահատվածում ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար խրախուսվել է 154 ծառայող, կարգապահական պատասխանատվության է ենթարկվել 71-ը, ծառայությունից ազատվել՝ 37-ը:

Ճանապարհային ոստիկանությունից ՀՀ ոստիկանության այլ ծառայություն է տեղափոխվել 9 ծառայող, կադրերի ռեզերվում գրանցվել է 60 ծառայող, Ճանապարհային ոստիկանություն ծառայության են նշանակվել 203-ը:

Ճանապարհային ոստիկանությունը նախաձեռնել է բոլոր անհրաժեշտ միջոցները ՀՀ կառավարության 2009 թ. օգոստոսի 13-ի՝ «Հայաստանի Հանրապետության և Երևան քաղաքի ճանապարհային երթևեկության անվտանգության ազգային ռազմավարությունը և հինգ տարվա գործողությունները հաստատելու մասին» թիվ 995-Ա որոշման պահանջները կատարելու համար:

Ակնկալում ենք, որ նախատեսված աշխատանքների համալիր ծրագրի իրականացումը կնպաստի երթևեկության անվտանգության ապահովմանն ու ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցմանը:

Ճանապարհային ոստիկանություն

Մեկնաբանություններ (1)

Մշտական ընթերցող
Ափսոս, որ մեր երթևեկության որակը այս ամենից չի փոխվում..Նույն աննորմալ վիճակն է...Կարելի է մտածել, որ ոստիկանությունը ընդամենը ցուցանիշ է ապահովում և ուրիշ ոչինչ....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
2
3
Այսօր