HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բախտը չժպտաց Յուրի Պատրիկեեւին. նա հանդիպելու է իր հին ծանոթ Հասան Բարոեւին

Կարելի է ասել, որ բախտը չի ժպտացել հունահռոմեական ոճի գերծանրքաշային (120 կգ) Յուրի Պատրիկեեւին: Վաղը կայանալիք մրցաշարում մեր մարզիկը որակավորման փուլում մրցելու է իր վաղեմի հակառակորդ, նախկին թիմակից, ռուսաստանցի Հասան Բարոեւին, այնինչ շատ ավելի թույլ մարզիկներ ազատված են որակավորման փուլից:

Սա, իհարկե, չի նշանակում, թե Պատրիկեեւը, շանսեր չունեն: Ընդհակառակը, նա նաեւ հաղթել է Բարոեւին, պարզապես Հասանը անհարմար մրցակից է մեր ըմբիշի համար: Ինչեւէ, սպասենք վաղը՝ Երեւանի ժամանակով 16:00-ին կայանալիք մենամարտին: Պատրիկեեւին դժվար մարտ է սպասվում:  

Պատրիկեեւը Եվրոպայի քառակի չեմպիոն է (2-ական Ռուսաստանի եւ Հայաստանի դրոշի տակ), աշխարհի արծաթե ու կրկնակի բրոնզե մեդալակիր, պեկինյան խաղերի երրորդ մրցանակակիր: 2004-ի աթենքյան խաղերից առաջ Յուրին պարտվեց Հասանին, ու ՌԴ թիմում ընդգրկվեց հենց Հասանը: Պատրիկեեւը համաձայն չէր այս որոշման հետ, քանի որ Բարոեւը երկար ժամանակ ազատված էր հավաքներից ու կարող էր նպատակամղված մարզվել հենց այդ մրցամարտի համար: Այս հողի վրա նա վիճեց հավաքականի մարզչի հետ ու 2005-ին տեղափոխվեց Հայաստան: Բարոեւն իր հերթին Աթենքի խաղերի չեմպիոն է, պեկինյան խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, բազմակի մրցանակակիր: 

Լուս.՝ sport.news.am-ի

Մեկնաբանություններ (1)

Baron
Da der harc e - um chi jptacel baxt@, Patrikeevin te Baroevin, chmorananq, vor ays @mbishneri verjin menamart@ avartvel e Yurii haxtanakov.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter