HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Ջուլֆալակյանը քառորդ եզրափակչում է

74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը քիչ առաջ հաղթանակով մեկնարկեց: Նա հաղթեց ղրղըզ Դաբիյար Կոբոնովին եւ 1/4-ում կմրցի բելառուս Ալեքսանդր Կիկինովի հետ: Հետաքրքիր է, որ հենց առաջին մենամարտում աշխարհի կրկնակի չեմպիոն թուրք Սելջուկ Ջեբին պարտություն կրեց: Պայքարից դուրս մնաց նաեւ հունգար Պետեր Բակշին: Նրանք համարվում էին Արսենի գլխավոր մրցակիցները, չնայած դեռ կա ռուս Վլասովը:

Կիկինովին հաղթելու դեպքում Ջուլֆալակյանը կմրցի Ահմադով-Դատունաշվիլի ադրբեջանավրացական զույգի հաղթողի հետ: 

Եզրափակչում հայտնվելու համար մեր ըմբիշին պետք է եւս երկու հաղթանակ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter