
Լողորդ Միքայել Քոլոյանի արդյունքը վատագույններից էր
Այսօր երեւանցի լողորդ Միքայել Քոլոյանը մեկնարկեց 100 մ ազատ լողաոճում եւ որակավորման 3-րդ ութնյակում ցույց տվեց վատագույն արդյունքը: Նա 100 մ-ը հաղթահարեց 53,82 վրկ-ում: Բնականաբար, Քոլոյանը դուրս մնաց հետագա պայքարից: Նրա արդյունքը ամենացածրերից է: Քոլոյանից ավելի վատ են հանդես եկել միայն 11 լողորդներ, իսկ ընդհանուր առմամբ լավագույն ցուցանիշը 52 լողորդների մեջ ցույց է տվել ամերիկացի Նատան Ադրիանը՝ 48,19 վրկ:
Այսպիսով՝ ՀՀ արդեն 6-րդ պատվիրակը լքեց պայքարը, չնայած նշենք, որ Քոլոյանից, որը սպիտակ քարտով էր հնարավորություն ստացել մասնակցել խաղերին, առանձնապես հույսեր չկային: Այսօր պայքարի մեջ կմտնեն 69 կգ քաշային ծանրորդները, որտեղ հույսեր կան բաղրամյանցի ատլետ Առաքել Միրզոյանից:
Լուս.՝ london2012.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել