Լողորդուհի Անահիտ Բարսեղյանը նախավերջինն էր
Հայաստանցի լողորդուհի Անահիտ Բարսեղյանը 100 մ թիկնալողում այսօր ցույց է տվել 1 րոպե 8,19 վրկ արդյունք, ինչը 45 մասնակիցների մեջ 44-րդն էր: Որակավորման փուլը հաղթահարել են 16 լողորդուհիներ, որոնցից լավագույնը եղել է ավստրալուհի Էմիլի Սեբոմը: Նա 100 մ-ը հաղթահարել է 58,23 վրկ-ում, ինչը նոր օլիմպիական ռեկորդ է:
Այսպիսով՝ ՀՀ արդեն չորրորդ ներկայացուցիչը վերածվեց հանդիսատեսի: Հիշեցնենք, որ ելույթները ավարտել են ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: 21 մարզիկներ դեռ շարունակում են պայքարը, ավելի ճիշտ՝ նրանցից շատերը դեռ չեն էլ սկսել:
Լուս.՝ london2012.com-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել