HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան ակումբները լքեցին եվրագավաթների մրցաշարերը

Հայաստանի վերջին երկու թիմերը՝ Գյումրիի «Շիրակն» ու Կապանի «Գանձասարը», լքեցին Եվրոպայի լիգայի մրցաշարը: Երեկ «Շիրակը» սեփական հարկի տակ 0-1 հաշվով զիջեց իսրայելական «Բնեյ Եհուդային», որի հարկի տակ պարտվել էր 0-2: Իսկ ահա կապանցիները Երեւանում 1-3 հաշվով պարտվեցին շվեյցարական «Սերվետին», որին դրսում պարտվել էին նույն 0-2 հաշվով: Հիշեցնենք, որ մինչ այդ չեմպիոն Երեւանի «Ուլիսը» դուրս էր մնացել Չեմպիոնների լիգայի խաղարկությունից, իսկ «Փյունիկը»՝ Եվրոպայի լիգայից: 

Այսպիսով՝ այս տարի մեր 4 թիմերից միայն «Շիրակին» ու «Գանձասարին» հաջողվեց հաղթահարել մեկ փուլ, իսկ ընդհանուր առմամբ Հայաստանի ներկայացուցիչները անցկացրին 12 խաղ, որոնցում տարան 3 հաղթանակ, 1 ոչ-ոքի խաղացին ու 8 պարտություն կրեցին: Այս ցուցանիշով Հայաստանը վաստակեց 0,875 հաշվարկային միավոր, ինչը նախորդ տարիների համեմատ դրական տեղաշարժ է, սակայն շատ քիչ է ակումբային վարկանիշային ցուցակում վեր բարձրանալու համար: Ավելին՝ մեր երկիրն իր ակումբային վականիշով ստորին հորիզոնականներում է, ինչը լավ օրվա մասին չի խոսում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter