HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իսպանացիները «հավաքում են» մրցանակները

Իսպանիայի հավաքականի անդամները Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո էլ շարունակում են տարբեր մրցանակներ «հավաքել»: Երբ խաղավերջում Ֆեռնանդո Տորեսը գոլային փոխանցում կատարեց Խորդի Ալբային, պարզ դարձավ, որ առաջնության լավագույն ռմբարկուի խաղակոշիկը բաժին է հասնելու հենց նրան: Տորեսը «Եվրո-2012»-ում 3 գոլ է խփել, 1 գոլային փոխանցում կատարել, նույնպիսի արդյունք ուներ նաեւ գերմանահպատակ Մարիո Գոմեսը, սակայն իսպանացին դաշտում անցկացրել է ավելի քիչ՝ 189 րոպե, իսկ Գոմեսը՝ 282: Ցուցակում երրորդը ռուսաստանցի Ալան Ձագոեւն է, 3-ական գոլ են խփել նաեւ հորվաթ Մանջուկիչը, Իտալիայից՝ Բալոտելին, պորտուգալացի Ռոնալդուն:

Հիշեցնենք, որ «Եվրո-2008»-ում 4 գոլով լավագույն ռմբարկու էր ճանաչվել իսպանացի Դավիդ Վիլյան: Իսպանիա-Իտալիա խաղի լավագույն խաղացող է ճանաչվել կիսապաշտպան Անդրես Ինիեստան. նա առաջ է անցել իր խաղընկերներ Չավիից եւ Կասիլյասից: «Կաստրոլ» գարեջրի հատուկ մրցանակը ամեն խաղից հետո տրվում է հանդիպման լավագույնին:

Մրցաշարի վերջում որոշվել է «Եվրո-2012»-ի լավագույնը՝ ըստ «Կաստրոլի»: Բնականաբար, նորից իսպանացի է տիրել մրցանակին՝ պաշտպան Սերխիո Ռամոսը: «Եվրո-2008»-ում լավագույնը Չավին էր: Մի խոսքով՝ իսպանական հեգեմոնիան շարունակվում է: Սակայն Ռամոսի հաջողությունը պատահական չէ. կենտրոնական պաշտպանի գերազանց խաղի շնորհիվ իսպանացիները առաջնությունում միայն մեկ գոլ են բաց թողել, այն էլ՝ առաջին խաղում իտալացիներից:    

Լուս.՝ AFP/Getty Images-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter