HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Մակիյան

«Պաբլո Էսկոբարի մահը»․ Ֆերնանդո Բոտերո

Կոլումբիայի Մեդելին քաղաքը այսօր երկրի գլխավոր տուրիստական ուղղություններից է։ Այն անվանում են նաև «Հավերժական գարնան քաղաք»։ Այսօրվա Մեդելինը զարգացած ենթակառուցավածքներով, բարձր տեպերով աճող քաղաք է։ Միշտ չէ, սակայն, որ քաղաքը գրավել է անվտանգ հանգիստ փնտրող զբոսաշրջիկներին․ ժամանակին այն ամենից վտանգավոր տեղերից էր ու հանցավորության, սպանությունների, թմրանյութերի շրջանառության ծավալով առաջինն էր աշխարհում։ 

Մեդելինը հայտնի է 80-ականներին ԱՄՆ-ում «Կոկաինային բումի» շնորհիվ Կոլումբիայում ձևավորված «Մեդելինական նարկոկարտել»-ով և հանցավոր խմբի ղեկավար Պաբլո Էսկոբարով։ Նարկոբարոնը փողերի լվացման նպատակով հավաքում էր նաև հայտնի նկարիչների գործեր՝ միլիոնավոր դոլարների արժողությամբ։ Նրա հավաքածուի մեջ Սալվադոր Դալիի, Պաբլո Պիկասոյի նկարների կողքին նաև կոլուբացի Ֆերնանդո Բոտերոյի կտավն էր։ Նկարիչը, ինչպես և Էսկոբարը, ծնվել, մեծացել էր հանցավոր Մեդելինում, բայց ընտրել էր ուրիշ ուղղություն, դարձել աշխարհահռչակ նկարիչ ու քանդակագործ։

1993թ․-ին շուրջկալի ժամանակ իր տան տանիքի վրա ոստիկանների կողմից սպանվում է աշխարհի ամենահայտնի նարկոբարոն Պաբլո Էսկոբարը։

Նրա ամբողջ ունեցվածքը, այդ թվում՝ միլիոնավոր դոլարների արժողությամբ արվեստի գործերը, բռնագանձվում են։ Մեդելինական կարտելը աստիճանաբար վերանում է, քաղաքը սկսում է զարգանալ և դառնում է Կոլումբիայի՝ նշանակությամբ երկրորդ քաղաքը մայրաքաղաք Բոգոտայից հետո։

Կոլումբացի հայտնի նկարիչ Ֆերնանդո Բոտերոն իր «Պաբլո Էսկոբարի մահը» (1999) և «Պաբլո Էսկոբարը մեռած» (2006 թ.) կտավներում իրեն հատուկ ոճով պատկերել է 1993 թվականի դեկտեմբերի 2-ին Մեդելինում սպանված նարկոբարոնի վերջին րոպեները։

Առաջին կտավում տան տանիքում Էսկոբարի ուղղությամբ փամփուշտների տարափ է գալիս, հեռվում երևում են Մեդելինի սարերը, իսկ երկրորդում նա արդեն փլված է ​​տանիքի վրա։ Այս կտավները աշխարհահռչակ նկարչի ամենահայտնի գործերից են։

Կոլումբացի նկարիչ և քանդակագործ Ֆերնանդո Բոտերոն մահացել է 2023թ․ սեպտեմբերի 15-ին, 91 տարեկան հասակում։ Երևանի Գաֆէսճեան արվեստի կենտրոնին կից քանդակների պարտեզում տեղադրված են Ֆերնանդո Բոտերոյի ստեղծած 3 քանդակները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter