Ռոնալդուն իր թիմին դուրս է բերում կիսաեզրափակիչ
Պորտուգալացիների առավելությունն ու բազմափիվ պահերը, այդ թվում՝ դարպասաձողին հարվածները չեխերի հետ խաղում «Եվրո-2012»-ի 1/4 եզրափակչում ի վերջո տվեցին իրենց պտուղը. 79-րդ րոպեին թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի գոլը պիրենեյցիներին պարգեւեց կիսաեզրափակչի բաղձալի ուղեգիրը: Իսկ այդ խաղում Պաուլու Բենտուի սաները կմրցեն Իսպանիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:
Փաստորեն պորտուգալացիները 2004 թ. նման հաղթահարեցին այս արգելքը, այնինչ նախորդ առաջնությունում՝ 2008-ին, նրանք գերմանացիներին զիջեցին ճանապարհը 2-3 պարտվելուց հետո:
Դե իսկ թիմի ավագ ու գոլահար Ռոնալդուն լավագույն գոլահարների ցուցակում իր 3 գոլով հավասարվեց գերմանահպատակ Գոմեսին, ռուսաստանցի Ձագոեւին ու հորվաթ Մանջուկիչին:
Այսօր ուշ երեկոյան կհանդիպեն Գերմանիան ու Հունաստանը:
Լուս.՝ AFP/Getty Images-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել