Բուքմեյքերները հավատում են, որ Պորտուգալիան կհաղթի Չեխիային
Այսօր՝ Երեւանի ժամանակով 22:45-ին, Վարշավայի «Ազգային» մարզադաշտում խաղադաշտ դուրս կգա «Եվրո-2012»-ի 1/4-ի առաջին զույգը՝ Չեխիա-Պորտուգալիա: Հիշեցնենք, որ չեխերն A խմբում զբաղեցրել են առաջին, իսկ պորտուգալացիները՝ B խմբում երկրորդ տեղը: Հետաքրքիր է, որ Չեխիայի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկը իր առաջին խաղը հավաքականում անցկացրել է հենց պորտուգալացիների դեմ՝ 1989-ին Պրահայում, որի ժամանակ դաշտի տերերը հաղթել են 2-1:
1/4 եզրափակչում այս թիմերի ուղիները խաչվել են նաեւ «Եվրո-1996»-ի ժամանակ, երբ չեխերի առաջատար Կարել Պոբորսկին իր թիմին դուրս բերեց հաջորդ փուլ: Դե իսկ նախորդ «Եվրո»-ի ժամանակ էլ A խմբում ընդգրկված այս թիմերի խաղն ավարտվեց պորտուգալացիների հաղթանակով՝ 3-1: Պատմության ընթացքում նախկին Չեխոսլովակիան ու Պորտուգալիան հանդիպել են 9 անգամ, որոնցում 3-ական հաղթանակ են տարել ու նույնքան էլ ոչ-ոքի խաղացել:
Այսօրվա խաղի ֆավորիտը, ըստ գրավառուների, պորտուգալացիներն են: Բենտուի սաների հաղթանակին «Տոտո»-ն տվել է 1,73 գործակից, ոչ-ոքիի համար՝ 3,55, իսկ Չեխիային՝ 5,2: «Վիվառո»-ն մի փոքր ցածր թվեր է նշանակել՝ Պորտուգալիա՝ 1,72, ոչ-ոքի՝ 3,5, Չեխիա՝ 5:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել