HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօր հայտնի կդառնան 1/4-ի առաջին երկու մասնակիցները

Այսօր մեկնարկում է «Եվրո-2012»-ի խմբային փուլի վերջին՝ 3-րդ տուրը: Տուրի բոլոր խաղերը սկսվելու են նույն ժամին՝ Երեւանի ժամանակով 22:45-ին: Վարշավայի «Ազգային» մարզադաշտում կխաղա A խմբի Հունաստան-Ռուսաստան զույգը: Հույները 1 միավորով եզրափակում է են խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ ռուսները 4 միավորով առաջատար են: Դիկ Ադվոտակի սաներին բավարարում է նաեւ ոչ-ոքին: Հույները «Եվրո-2004»-ի եզրափակիչում հաղթելուց հետո չեն ճաշակել հաղթանակի բերկրանքը Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերում: Նույնիսկ «Եվրո-2004»-ում նրանք A խմբում պարտվեցին հենց ռուսներին, չնայած դուրս եկան խմբից: Սակայն 4 տարի անց՝ 2008-ին, ռուները կրկին պարտության մատնեցին Հելլադայի թիմին: 

Եթե հաշվի առնենք նաեւ ԽՍՀՄ տարիները, ապա հույները ընդամենը 3 հաղթանակ են տարել, 13 պարտություն կրել, 5 ոչ-ոքի խաղացել: Կարելի է ասել՝ ռուսները դարձել են հույների սարսափը: Կկրկնվի՞ պատմությունը. կիմանանք այսօր երեկոյան: Բուքմեյքերները չեն կասկածում Ադվոկատի թիմի հաղթանակին: Գործակիցներն այսպիսին են. Հունաստան` 5,1, ոչ-ոքի՝ 3,55, Ռուսաստան՝ 1,77 («Տոտո»), Հունաստան՝ 5, ոչ-ոքի՝ 3,6, Ռուսաստան՝ 1,75 («Վիվառո):

A խմբի մյուս խաղում կհանդիպեն Չեխիայի ու Լեհաստանի ընտրանիները: Չեխերն ունեն 3, իսկ լեհերը՝ 2 միավոր: Խաղը տեղի կունենա Վրոցլավի «Քաղաքային» մարզադաշտում: Լեհերին անհրաժեշտ է անպայման հաղթել այս խաղում, իսկ չեխերը կարող են բավարարվել նաեւ ոչ-ոքիով, եթե հույները չհաղթեն ռուսներին: Վերջին 4 խաղում 3 հաղթանակ է տարել Լեհաստանը, սակայն ամենավերջին խաղում 2-0 հաշվով հաղթել են հենց չեխերը: 

Գրավառուները, այդուհանդերձ, բարձր են գնահատում դաշտի տեր լեհերի հաղթանակը: Թե «Տոտո»-ն, թե «Վիվառո»-ն լեհերի հաղթանակը գնահատել են 2,3 գործակցով, չեխերինը՝ 3,05 («Տոտո») եւ 3 («Վիվառո»), իսկ ոչ-ոքին՝ 3,4 («Տոտո») եւ 3,35 («Վիվառո»): 

Լուս.՝ ռուսների պարապմունքը (AFP/Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter