ՈւԵՖԱ-ն գործեր է հարուցել Բենտների ու հորվաթների դեմ
ՈւԵՖԱ-ն կարգապահական վարույթ է հարուցել Դանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Բենտների դեմ, որը Պորտուգալիայի հետ խաղում գոլ խփելուց հետո այնպես է արել, որ հանրությունը տեսնի իր ներքնազգեստի վրա գրված գովազդը, ինչ արգելվում է օրենքով: Բենտների գործը կլսվի երկուշաբթի:
Բացի այդ՝ ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն որոշել է 25.000 եվրոյով տուգանել Հորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիային, քանի որ հորվաթ երկրպագուները իռլանդացիների հետ խաղի ընթացքում օգտագործել էին հրավառ տեխնիկա, դաշտ էին նետել տարբեր առարկաներ, նրանցից մեկն էլ ներխուժել էր խաղադաշտ:
Եվ կրկին նույն հորվաթ ֆանատների անկարգապահությունների պատճառով (հրավառ տեխնիկայի կիրառում, ռասիստական կոչեր Իտալիայի հետ խաղում) ՈւԵՖԱ-ն հարուցել է հերթական գործը, որը կլսվի երեքշաբթի՝ ամսի 19-ին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել