HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բլանն ու Հոջսոնը դժգոհ չեն 1-1 հաշվից

Աշխարհի նախկին չեմպիոններ անգլիացիների ու ֆրանսիացիների ոչ-ոքին (1-1) թիմերի գլխավոր մարզիչներին այնքան էլ չի վհատեցրել: «Աքլորների» գլխավոր մարզիչ Լորան Բլանը կարծիք է հայտնել, որ արդյունքն ընդհանուր առմամբ արդարացի է երկուսի համար էլ: «Այն հանգամանքը, որ դաշտում շատ շոգ էր, դեմ էր ավելի ակտիվ գրոհող թիմին, իսկ դա Ֆրանսիան էր: Ափսոս, որ չհաղթեցինք, սակայն լավ է, որ չպարտվեցինք: Հաստատ արժանի չէինք պարտության»,- ասել է 1998 թ. աշխարհի ու 2000 թ. Եվրոպայի չեմպիոնը: 

Բլանը նաեւ գովել է գոլի հեղինակ դարձած Սամիր Նասրիին ու նշել, որ իր թիմը հարձակողական մեծ ներուժ ունի, ինչն իրականություն դարձրեց խաղի ընթացքում: Մարզիչը գոհ է նաեւ հուսալի պաշտպանությունից եւ քարտերից զերծ մնալուց: 

Ռոյ Հոջսոնը, որը մրցաշարից առաջ է ընդունել Անգլիայի թիմի ղեկը, ներողություն է խնդրել, որ միգուցե իր սաները շատ զգույշ էին գործում, սակայն պատճառն այն է, որ ինքն ընդամենը 3 խաղում է գլխավորել հավաքականը: «3 խաղով ու 10 մարզումով թիմ չես կառուցի: Իսկ ֆրանսիացիները, եթե չեմ սխալվում, 22 խաղ են անցկացրել առանց պարտության: Հույս ունեմ՝ երբ վերականգնվեն վնասվածք ունեցողները, իսկ Ռունին դուրս գա որակազրկումից, մենք ավելի ուժեղ կդառնանք»: 

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter