HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անգլոֆրանսիական «պատերազմ», եւ շվեդական «մեքենան»՝ ընդդեմ ուկրաինական «ձիու»

Այսօր «Եվրո-2012»-ի D խմբի շրջանակներում իրար դեմ դուրս կգան Ուկրաինա-Շվեդիա եւ Ֆրանսիա-Անգլիա զույգերը: Բուքմեյքերները Ֆրանսիա-Անգլիա խաղում առավելությունը տալիս են նոմինալ դաշտի տարերին, սակայն դա այնքան էլ մեծ առավելություն չէ: Լորան Բլանի սաների հաղթանակը «Տոտո» եւ «Վիվառո» բուքմեյքերները գնահատել են 2,57 գործակցով, ոչ-ոքին՝ 3, իսկ անգլիացիների հաղթանակը՝ 3,1: Ուկրաիան-Շվեդիա զույգում գործակիցներն այսպիսին են. դաշտի տերերի հաղթանակը՝ 2,57, ոչ-ոքին՝ 3,15, շվեդների հաղթանակը՝ 2,9: 

Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն ֆրանսիացիների գլխավոր մարզիչն ասել է, որ անգլիացիներն ունակ են իր թիմի համար մեծ խնդիրներ ստեղծել: Եվ սա այն դեպքում, երբ նույն անգլիացի ֆանատները հոռետեսորեն են նայում իրենց թիմին, որից վնասվածքների պատճառով բացակայում են Ֆրենկ Լեմպարդը, Գարետ Բերին, Հարի Կեհիլը, Ջոն Ռադին, առաջին երկու խաղը որակազրկման պատճառով բաց կթողնի թիմի առաջատար Ուեյն Ռունին:   

Այսպիսի մակարդակում թիմերը վերջին անգամ հանդիպել են «Եվրո-2004»-ում, երբ Ֆրանսիան Զիդանի դուբլի շնորհիվ հաղթել է 2-1 հաշվով: Ընդհանրապես, անգլիացիները վերջին անգամ հաղթել են 1997-ին, իսկ պաշտոնական հանդիպումներում՝ ոչ ավել, ոչ պակաս 30 տարի առաջ: 

Մրցակիցներին գովաբանել է նաեւ ուկրաինացիների մարզիչ Օլեգ Բլոխինը, որն ասել է, թե շվեդները երկար տարիներ միասին են խաղում ու լավ կազմակերպված մեքենա են, որը շատ հանդարտ է ընթանում:  Իսկ իր թիմին Բլոխինը համեմատել է լավ հեծկան նժույգի հետ, որը սպասում է պոկվելու պահին: 

Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը Երեւանի ժամականով կսկսվի 20:00-ին, իսկ Ուկրաինա-Շվեդիա զույգը դաշտ դուրս կգա 22:45-ին: Առաջին խաղը տեղի կունենա Դոնեցկի «Դոնբաս Արենա» մարզադաշտում, իսկ երկրորդը՝ Կիեւի «Օլիմպիական» ստադիոնում: 

Լուս.՝ Բլոխինն ասուլիսի ժամանակ (Getty Images)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter