HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանն սկսեց հաղթանակով

«Եվրո-2012»-ում առաջին հաղթանակը, այն էլ խոշոր հաշվով, գրանցվեց Ռուսաստան-Չեխիա խաղում: Չեխերի մեկնարկային ակտիվությունը մարեց այն ժամանակ, երբ Ադվոկատի սաները տեմպ հաղորդեցին իրենց գործողություններինն ու աստիճանաբար ավելի ու ավելի սպառնալից սկսեցին գրոհել Պետեր Չեխի դարպասին: Եվ 15-րդ րոպեին էլ՝ Կերժակովի գլխով հարվածից հետո, երբ գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, Ալան Ձագոեւը առաջինը հասավ գնդակին ու այն մխրճեց դարպասը:

Ռուսները շարունակեցին ակտիվ գրոհները, իսկ չեխերին մնում էր հակագրոհների փորձեր անել: Արդեն 24-րդ րոպեին խորքից կատարված փոխանցումը իր ավարտին հասցրեց Ռոման Շիրոկովը՝ 2-0:

Երկրորդ խաղակեսի սկզբում չնայած չեխերն առանձնապես աչքի չէին ընկնում սրությամբ, սակայն այդպիսի մի պահ եղավ. Պիլարժը մեն-մենակ մնաց դարպասապահ Մալաֆեեւի դեմ, շրջանցեց նրան ու կրճատեց հաշվի տարբերությունը՝ 2-1: Չեխերի մոտ խաղը փրկելու հույս առկայծեց, սակայն ավելի վտանգավոր էին գործում ռուսները: Օրվա անհաջողակը՝ Կերժակովը, այդպես էլ չկարողացավ անվրեպ հարված կատարել, ինչը Ադվոկատին ստիպեց փոխարինում կատարել: Դաշտ մտած Ռոման Պավլյուչենկոն ակտիվ ներգրավվեց խաղին: Հենց նրա փոխանցումից հետո Ալան Ձագոեւը դիմահար հարվածով 3-րդ անգամ հիասթափեցրեց Չեխին: Այս գոլն, ըստ էության, կոտրեց նաեւ Չեխիայի ամբողջ հավաքականին:

Իսկ ռուսները սկսեցին գործել ավելի անկաշկանդ: Նույն Պավլյուչենկոն 82-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակում ցուցադրեց իր վարպետությունը եւ, խաբքերի միջոցով ձեռնունայն թողնելով պաշտպաններին, 4-րդ անգամ խոցեց դարպասը: Չեխը հասավ գնդակին, սակայն ոչ ավելին: Գեղեցիկ գոլ ստացվեց:

Եվ այսպես՝ Ռուսաստանի ընտրանին տարավ 4-1 հաշվով հաղթանակ ու միանձնյա գլխավորեց A խմբի մրցաշարային աղյուսակը, որն ունի այսպիսի տեսք.

Ռուսաստան

1

1

0

0

4-1

3

Լեհաստան

1

0

1

0

1-1

1

Հունաստան

1

0

1

0

1-1

1

Չեխիա

1

0

0

1

1-4

0

Լուս.՝ Getty Images-ի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter