HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Ավստրիա

Մայիսի 30-ին Հայաստանի ազգային հավաքականը չարտերային չվերթով մեկնել է Մյունխեն, որտեղից ավտոբուսով ուղևորվել է ավստրիական Ինսբրուկ քաղաքից ոչ հեռու գտնվող Ֆուլպմես բնակավայրը և հանգրվանել է «Շտուբայեր Հոֆ» հյուրանոցում:

Երեկոյան` Երևանի ժամանակով ժամը 21:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի միակ մարզումը մայիսի 31-ին կայանալիք Հունաստանի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպումից առաջ: Հիշեցնենք որ հանդիպումը տեղի կունենա Կուֆշտայն քաղաքի «Գրենցլանդշտադիոն» մարզադաշտում Երևանի ժամանակով ժամը 22:30-ին: 

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը՝ Ավստրիա մեկնած թիմի կազմում ընդգրկել է բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնկացել են Հայաստանի ազգային հավաքականի ուսումնամարզական հավաքին:

Ներկայացնում ենք Հայաստանի ազգային հավաքականի կազմը՝

Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Միկա»

Պաշտպաններ
Սարգիս Հովսեփյան, «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան, «Յագելոնիա», Լեհաստան
Լևոն Հայրապետյան, «Լեխիա Գդանսկ», Լեհաստան
Հրայր Մկոյան, «Սպարտակ», Նալչիկ, Ռուսաստան 
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Արտակ Եդիգարյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան, «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Արթուր Եդիգարյան, «Խիմկի», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան, «Փյունիկ»
Զավեն Բադոյան, «ԲԱՏԵ», Բելառուս
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»

Հարձակվողներ
Արթուր Սարկիսով, «Շիննիկ», Ռուսաստան
Մարկոս Պիզելի, «Կուբան», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան, «Կրասնոդար», Ռուսաստան

ՀՖՖ

Մեկնաբանություններ (1)

Nan
bolorit shat enq sirum , misht hajoxutyunn@ DZer koxqin lini, ASTVAC DZEZ pahapan,hamel xi txaneri nkarner@ chka , TE MANK DEPUTAT MEPUTATNERI NKARNERN EQ DNUM arden erazis mejel em tesnum dranc patkerner@

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter