Գյումրու «Շիրակը»՝ Հայաստանի գավաթակիր
Այսօր Գյումրու Քաղաքային մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի գավաթի 21-րդ խաղարկության եզրափակիչում Գյումրու «Շիրակը» նվազագույն հաշվով հաղթեց Դիլիջանի «Իմպուլսին» եւ առաջին անգամ իր պատմության մեջ նվաճեց գավաթը: Մինչ այդ գյումրեցիները 4 անգամ անհաջողության էին մատնվել եզրափակիչ խաղերում: Ընդ որում՝ դիլիջանցիներն էլ իրենց պատմության մեջ առաջին անգամ էին մասնակցում գավաթի եզրափակիչ խաղի:
Հաղթական գոլի հեղինակ դարձավ Լամին Լի Յորոն: Այժմ արդեն երկրի գավաթակիր «Շիրակը» իրավունք կունենա հանդես գալ ամռանը մեկնարկելիք Եվրոպայի լիգայի 2012-2013 թթ. խաղարկությանը:
Լուս.՝ armsport.am-ի
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել