HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական կինոն կներկայացվի Կաննի ամենամյա միջազգային կինոշուկայում

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի ազգային կինոկենտրոնը մայիսի 16-ից 27-ը արդեն 4-րդ անգամ կմասնակցի Կաննի ամենամյա միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվելիք կինոշուկային, իսկ փառատոնին կներկայացվի Արմեն Ռոնովի «Քո ցավն իմն է» (Հայաստան-Ռոնովի կինոարվեստանոց, սցենարի հեղինակ, ռեժիսոր Արմեն Ռոնով, Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ) ֆիլմը:

Հայ կինոն առավել ընդգրկուն ներկայացնելու նպատակով Հայաստանն այս տարի Կաննի կինոշուկային կներկայանա նոր ձևաչափով. հայկական կինոընկերությունները, ի դեմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի, կունենան առանձին տաղավար, որում կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ (ֆիլմերի ցուցադրություններ, ընդունելություն, հանդիպումներ, բանակցությունների վարում և այլն):

Հայաստանյան պրոդյուսերները կինոշուկային կներկայացնեն տարբեր փուլերում գտնվող կինոնախագծերի փաթեթներ, որոնց կարելի է ծանոթանալ այստեղ:

Կաննի կինոշուկայի հայաստանյան պատվիրակության ղեկավարն է Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը, պատվիրակության կազմում են փաստավավերագրական «Հայկ» կինոստուդիայի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը, մենեջեր, շնորհանդեսների կազմակերպման և անցկացման պատասխանատու Թագուհի Թորոսյանը, թարգմանիչ, մենեջեր, տաղավարի պատասխանատու Վանուհի Դունամալյանը և այլք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter