HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով

Սամբոյի Եվրոպայի պատանիների, աղջիկների երիտասարդների առաջնության վերջին օրը հատկապես ուրախալի է հայ սամբիստների համար: Ապրիլի 8-ին գերազանց հանդես եկավ մեր պատանիներից 56 կգ քաշային կարգում հանդես եկող Գոռ Մալյանը, ով, գերազանց անցկացնելով բոլոր գոտեմարտերը, հաղթանակ տարավ մրցակիցների նկատմամբ և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն:

Օրը հաջողակ էր մեր երիտասարդական հավաքականից 74 կգ քաշային Սուրեն Գառնիկյանի համար. նա բարձրացավ պատվո պատվանդանի 3-րդ հարթակին և արժանացավ բրոնզե մեդալի:

Այսպիսով, Հայաստանի սամբոյի հավաքականը հայրենիք կվերադառնա 11 մեդալով, որից 1-ը՝ ոսկե, 2-ը՝ արծաթե, 8-ը՝ բրոնզե: Ի դեպ, Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկով 21 պետությունների շարքում գրավեց պատվավոր 3-րդ հորիզոնականը. առաջինում վրացիներն էին, երկրորդում՝ Ռուսաստանի ներկայացուցիչները:

Ստորև ներկայացնում ենք մեր մեդալակիրներին.

Պատանիներ՝

Մալյան Գոռ - 56 կգ ք/կ՝ 1-ին տեղ
Ղազարյան Ջիվան - 48 կգ՝ 2-րդ տեղ
Մխիթարյան Գրիգոր - 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Ալեքսանյան Հովհաննես - 60 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Պետրոսյան Էդիկ - 81 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Աղջիկներ

Խաչատրյան Ռոզա - 52 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Երիտասարդներ

Մանուկյան Մաքսիմ - 52 կգ ք/կ՝ 2-րդ տեղ
Զատիկյան Լենդրուշ - 48 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Մանուկյան Ռաֆիկ - 68 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Գառնիկյան Սուրիկ - 74 կգ ք/կ՝ 3-րդ տեղ
Կարապետյան Մհեր - 82 կգ ք/կ՝ 3-րդ տեղ

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter