Առաջին մեդալները եվրոպական գավաթներից
Սալոնիկում և Տվերում ավարտվեցին ձյուդոյի երիտասարդական և պատանեական եվրոպայի գավաթների խաղարկության առաջին օրը:
Սալոնիկում 60 կգ քաշային կարգում Արսեն Թովմասյանը 4 հաղթանակ տոնելուց հետո մտավ եզրափակիչ, որտեղ բացահայտ առավելություն ուներ վրացի մարզիկի նկատմամբ: Սակայն վերջին վայրկյաններին մեր մարզիկը չկարողացավ պահել առավելությունը: Նա պարտվեց և զբաղեցրեց 2-րդ մրցանակային տեղը: 55 կգ քաշային կարգում Գարիկ Հարությունյանը բավարարվեց 3-րդ տեղով:
4 հաղթանակ մեկ պարտություն գրանցելով՝ Հարություն Դերմիշյանը Տվերում ընթացող պատանիների մրցաշարում գրավեց 3-րդ մրցանակային տեղը:
Այսօր կգոտեմարտեն երիտասարդների 81 կգ և աղջիկների 48 կգ, իսկ պատանիների 66, 73, 81 կգ քաշային մարզիկները: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել