
ԵՏՀ նախարար Գեղամ Վարդանյան. «Կարևոր քայլ է կատարվել ոսկերչական իրերի ընդհանուր շուկայի գործարկման ուղղությամբ»
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է արժանացրել ոսկերչական իրերի հարգափորձման, հետազոտման և հարգադրոշման նկատմամբ կիրառվող պահանջները և հաստատել է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղափոխվող ոսկերչական իրերի արտադրության ժամանակ թույլ տրվող խախտումների ցանկը: Այս մասին տեղեկացնում է ԵՏՀ-ի աշխատակազմը։
««Ընդունված փաստաթղթերը հնարավորություն կտան ոսկերչական արտադրատեսակների փոխադարձ առևտրի համար ստեղծելու բարենպաստ պայմաններ, ինչը բիզնեսի կարևոր բաղկացուցիչ մասն է, սպառողների համար էլ ավելի անվտանգ կլինի արտադրանքի ձեռքբերումը», – ասաց ԵՏՀ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Գեղամ Վարդանյանը: – Սա քայլ է այդ ոլորտում առկա լավագույն միջազգային փորձի, ինչպես նաև առ 22 նոյեմբերի 2019 թ. ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագրում նշված փորձի կիրառման ուղղությամբ:
Այսպիսով՝ Հանձնաժողովն օպերատիվ կերպով ստեղծում է հարգադրոշմների փոխադարձ ճանաչման համար անհրաժեշտ պայմաններ` եվրասիական ինտեգրատիվ միության ներքին շուկայում ոսկերչական իրերի փոխադարձ առևտրի համար:
Հանձնաժողովի Կոլեգիան հաստատել է մի անդամ երկրից մյուսը տեղափոխվող ոսկերչական և այլ իրերի արտադրության նկատմամբ առկա պահանջների խախտումների ցանկը, ինչն ուղղված է ձեռնարկատիրական գործունեության բարեխիղճ սուբյեկտների գործունեության պաշտպանությանը: Փաստաթուղթը հնարավորություն կտա սահմանելու նվազագույն անհրաժեշտ պայմաններ համապատասխան ստուգիչ միջոցառումների իրականացման համար այն ոսկերչական և այլ իրերի կապակցությամբ, որոնք Միության տարածքում կարող են տեղափոխվել խախտումներով հանդերձ: Փաստաթղթի ընդունման պես անդամ երկրների լիազորված մարմինները միմյանց հետ կփոխանակվեն միջսահմանային առևտրի ժամանակ խախտումների վերաբերյալ տեղեկատվությամբ դրանց վերացման կապակցությամբ անհրաժեշտ միջոցների ձեռնարկման նպատակով՝ ազգային օրենսդրության համաձայն:
Հիշեցնենք, որ առ 22 նոյեմբերի 2019 թ. ԵԱՏՄ-ի շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին համաձայնագիրն արդեն վավերացրել են Ռուսաստանը, Բելառուսը և Հայաստանը:
Ծանուցում. Հանձնաժողովի Կոլեգիայի կողմից հավանության արժանացած՝ ոսկերչական իրերի հարգափորձման, հետազոտման և հարգադրոշման նկատմամբ կիրառվող պահանջները հնարավորություն կտան հաստատելու անդամ երկրների հարգորոշող տեսչությունների հարգորոշման աշխատանքների իրականացման կարգը: Դրանք սահմանում են Միության տարածքում կիրառվող հարգորոշիչ դրոշմների և հարգերի պարտադիր տարրերը, ոսկերչական և այլ իրերի վրա դրանց կիրառման հարաչափերը, այդ թվում ՝ հարգափորձական քարի վրա հարգափորձման նկատմամբ ընդհանուր պահանջները և այլն», - նշված է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանել