HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու է անհրաժեշտություն առաջացել փոխել «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը․ նախարարի պարզաբանումը

«Տեղեկատվության ազատության մասին» օրենքը փոխելը միմիայն մեկ նպատակ ունի՝ եթե Շրջակա միջավայրի նախարարությունից պահանջում են տեղեկատվություն Կարմիր գրքում գրանցված կենդանիների բնադրավայրերի մասին, ապա նախարարությունը պետք է կարողանա դա մերժել։ Այսօր տարեվերջյան ասուլիսի ժամանակ, լրագրողների հարցին ի պատասխան, պարզաբանեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

Նա վստահեցրեց, որ որևէ այլ փոփոխություն չէր նախատեսվում այդ օրենքով։ Իսկ փոփոխության անհրաժեշտություն առաջացել է այն պատճառով, որ որևէ անձ կարող է ցանկանա ստանալ Կովկասյան ընձառյուծի, կամ Կարմիր գրքում գրանցված այլ կենդանատեսակի բնադրավայրի մասին տեղեկատվություն, կոնկրետ GPS կոորդինատներ, ինչից խուսափելու և ապահովագրվելու համար նախարարությունը փորձել է օրենքի շրջանակներում կարգավորել և չտրամադրվել այդ տեղեկատվություն։

«Ինչու էր այդ աղմուկը, այդ քննարկումը՝ ոտնձգություն տեղեկատվության ազատության հիմնարար սկզբունքների վրա և այլն, ընդ որում՝ հանրային լսում է եղել հասարակական կազմակերպությունների հետ, և նախնական տարբերակը ես անձամբ եմ վերադարձրել, որտեղ որ նման ձևակերպումը կար, որ ՇՄՆ-ն կարող է չտրամադրել որոշ տեղեկատվություն։ Ես ասել եմ, որ սա չի կարող ընդունելի լինել, և եթե մեր խնդիրը կենդանիների պաշտպանությունն է, պետք է գրել, թե որ դեպքում դա չպետք է տրամադրել»,- մանրամասնեց Էրիկ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ նախարարությունը օրենքի փոփոխության նախագիծ է ներկայացրել, որով կարող է մերժել տրամադրել բուսական և կենդանական աշխարհի հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի մասին տեղեկատվություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter