HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի ընտրանին գերազանցեց անձնական ռեկորդը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի հերթական վարկանիշային աղյուսակում 639 միավորով հայտնվել է 41-րդ տեղում, ինչը լավագույն արդյունքն է թիմի պատմության մեջ: Մինչ այս ամենալավ ցուցանիշը 44-րդ տեղն էր: Նախորդ աղյուսակի համեմատ ՀՀ ընտրանին բարձրացել է 4 հորիզոնականով: 

Ցուցակը շարունակում են գլխավորել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն իսպանացիները: Նրանց հաջորդում են Գերմանիան, Հոլանդիան, Ուրուգվայը, Անգլիան, Պորտուգալիան, Բրազիլիան, Իտալիան, Խորվաթիան, Դանիան: Հիշեցնենք, որ իտալացիներն ու դանիացիները մեր թիմի մրցակիցները կլինեն աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլում: Մյուս հակառակորդներից չեխերը այժմ 29-րդն են, բուլղարները՝ 88-րդը, իսկ մալթացիները՝ 159-րդը: 

Փետրվարյան ընկերական առաջիկա խաղերում Հայաստանի հավաքականի մրցակիցներից սերբերը 25-րդն են, իսկ կանադացիները՝ 71-րդը: 

Հայաստանի հարեւաններից լավագույն ցուցանիշն ունի Թուրքիան (25), իսկ մյուսները զիջում են. Իրանը 47-րդ տեղում է, Վրաստանը՝ 81-րդ, իսկ Ադրբեջանը՝ 109-րդ:

Վարկանիշային հաջորդ ցուցակը կհրապարակվի մարտի 7-ին: 

Լուս.՝ Getty Images-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter