HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրիստինե Աղալարյան

Հայաստանի ոչ մետաղական հանքարդյունաբերությունը և ծովի մակերևույթը

Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտին Հայաստանի կառավարությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում: Ոլորտը պետք է երկրի տնտեսության զարգացման գերակա ճյուղ դիտարկել, ընդունել հայեցակարգ, ռազմավարություն մշակել և ներդրումներ կատարել: «Հայաստանի ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտի հիմնախնդիրները» թեմայով այսօր ՀՅԴ խմբակցությունը քննարկում էր կազմակերպել ոլորտի ներկայացուցիչների, մասնագետների ու գիտնականների հետ, որտեղ էլ մի քանի անգամ հնչեց վերոնշյալ դիտարկումը:

10 տարի առաջ Հայաստանում եղել է 565 տարբեր հանք, և շուրջ 60 տեսակի օգտակար հանածո է արդյունահավել: 2011-ի թվականի տվյալներով արդեն 670 հանք է շահագործվում: Այսինքն' 10 տարվա ընթացքում հանքերի թիվն ավելացել է 100-ով, ասել է, թե տարեկան մոտ 10 նոր հանք է բացվում Հայաստանում: «Ինչպե՞ս է բացվում, ինչի համար, արդյոք շուկան թելադրո՞ւմ է այդ անհրաժեշտությունը, ինչպես են պահպանվում կանոնները, հանրությունը, ցավոք սրտի, տեղեկացված չէ,-թվերը ներկայացնելիս մեկնաբանեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը,-ինձ համար ակնհայտ դարձավ, որ առանց որևէ կանտրոլի, մեր ընդերքի շահագործումը կարող է կործանել մեր երկիրը»:

Երկրի անապատացումը կապելով հանքարդյունաբերության հետ' Վահան Հովհաննիսյանն ասում է, որ հանքերի շահագործումից առաջացած կորուստները մեխանիկական մշակման դեպքում ահռելի են: Օրինակ' շինարարական քարի/տուֆի արդյունահանման ժամանակ մոտ 60 տոկոսի կորուստ է լինում: Բազալտի պարագայում կորուստը 35 տոկոս է կազմում, գրանիտի դեպքում' 81, մարմարի' 82 տոկոս, ֆերզիտի' 78 տոկոս: «Այս խնդիրը ոչ միայն տեխնոլոգիայի հետ է կապված, այլ մարդկային արժանիքների, ովքեր այս հայրենիքի հավերժությանը չեն հավատում»,-կարծում է Վահան Հովհաննիսյանը և ոլորտի բարելավման պատասխանատվությունը դնում կառավարության ուսերին:

Զեկուցողները նշում են, որ ոչ մետաղական նյութերի արտադրությունը Հայաստանում խորհրդային տարիներից հետո լուրջ անկում է գրանցել: Գործարանները փակվել են կամ կորրցրել են արտաքին շուկաները, իսկ այժմ նոր շուկաներ մտնելը դժվար է առանց պետական աջակցության:

«Քար և սիլիկատներ» ինստիտուտի նախկին տնօրեն Սուրեն Գևորգյանը հիշեցնում է, որ մինչև 1990 թվականը Հայաստանը արտահանել է տեսակավորված 1 մլն տոննա պեռլիտ, կարող է կրկին իր դիրքերը զբաղեցնել, միայն թե կառավարությունը պետք է աջակցի: «Ես համաձայն չեմ, որ մենք մրցունակ չենք: Մենք մրցունակ ենք, և մեր արտադրանքը լիարժեք կարող է դուրս գալ միջազգային շուկա և ունենալ գերշահույթ»,-կարծում է Ս. Գևորգյանը:

Քիմիական գիտությունների դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի «Ընդհանուր և անօրգանական քիմիայի» ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կնյազյանն ասում է, որ ոլորտի ներուժը գիտաարտադրական իմաստով հավասար է ծովի մակերևույթին, այսինքն' զրոյի: «Գիտական ներդրումներ սիլիկատային արդյունաբերության ոլորտում գրեթե չեմ տեսնում: Զարմանալիորեն, բոլորն աշխատում են բերված կամ հին տեխնոլոգիաներով' ցեմենտի գործարանը, բյուրեղապակու գործարանները. ներդրումներ, մշակումներ գրեթե չեն լինում, հումքն էլ, օրինակ, սպիտակ ապակու, բերովի է»: Գիտությունների դոկտորը հիշում է, որ տեղական հումքերից' կալցիումի կարբոնատը ապակու բաղադրության մեջ մտցնելու համար ավելի քան մեկ տարի պահանջվեց:

Էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալսյանն ընդունում է, որ ոչ մետաղական հանքանյութերի վերամշակման ոլորտում Հայաստանը գրեթե ամեն ինչ կորցրել է, այդ թվում նաև շուկան: Իսկ շուկան վերականգնելու համար մեծ դժվարություններ կան, ինչը նախարարությունում «Նաիրիտի» օրինակով են համոզվել:

Փոխնախարարը համաձայնեց քննարկման մասնակիցների հնչեցրած այն կարծիքի հետ, թե մասնավոր բիզնեսը այստեղ քիչ բան կարող է անել, եթե չլինի պետական աջակցություն: Ա. Գալստյանը նշում է, որ իրենք հնարավորինս ներկայացնում են հայաստանյան ոչ մետաղական արտադրանքը դրսում, օրինակ, Կանադայի Տորոնտո քաղաքում ցուցահանեդին ներկայացրել են համեմատաբար ներկայանալի արտադրանքը: Միջպետական հանդիպումներին էլ խոսքերով հասկացնում են, որ այդ ոլորտում Հայաստանը կարող է մեծ դերակատարություն ունենալ աշխարհի շուկայում:

«Ես ինքս էլ եմ համոզվել, որ ոչ միայն քանակության առումով, այլ նաև որակական չափանիշերով մի շարք մեր հանքանյութերը լավագույնն են աշխարհում: Բայց այստեղ կան բավականին օբյեկտիվ, լուրջ դժվարություններ, որպեսզի շուկան բացենք և մեր արտադրանքը կարողանանք դուրս հանել»,- ասում է փոխնախարարը: Նույնիսկ փորձ է արվում Չինաստանին բերել Հայաստան, բայց ամենակարևորը, Արեգ Գալստյանի կարծիքով, ռուսական շուկայի ճանապարհը բացելն է:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության քաղաքականության վարչության պետ Հայկ Միրզոյանն էլ ավելացնում է, որ միջկառավարական հանդիպումներում իրենք էլ են հարցը բարձրացրել, ավելին' դիմել են նաև ռուսական կողմին, սակայն դեռևս որևէ պատասխան չեն ստացել:

Փոխնախարար Գալստյանն էլ խոստովանեց, որ ստեղծված աշխատանքային խումբը հայեցակարգը կազմել է դեռևս 2010 թվականին, սակայն կարծես թե այն տրամաբանական ավարտին չի հասել:

Քննարկամ ավարտին մասնակիցները կառավարություն ուղարկելու համար դիմում-պահանջ կազմեցին' հորդորելով վերջապես ընդունել նշված հայեցակարգը և պատշաճ ուշադրություն դարձնել:

Մեկնաբանություններ (2)

Nelson
Տնտեսապես զարգացած երկրներում ոչմետաղային օգտակար հանածոների մշակումը համարվում է անթափոնային արտադրություն:Ժամանակին Արարատի տրավերտիններից արտադրվում եր Խիճ որիգ Կիրովականի քիմ կոմբինատում ստանում էին կարբամիտ -այնուհետև կարբիտ - Ացետիլեն և տեղափոխում Երևանի Կաուչուկի գործարան ու վերջնական կաուչուկ արտադրում :Այժմ այս ամենը չկա : Արդյունահանում են տրավերտինի բլոկներ և թափոններ : Բազալտի ,գրանիտների ,մարմարների և այլ շինաքարերի արդյունահանման թափոնները ուսումնասիրված են նաև որպես բալաստային հումք կամ խճի արտադրության նպատակով : Անօրգանական գիմիայի և երկարաբանական գիտությունների վերացնելուց հետո այդ բնագավառները ներկայացվում են որպես չարիք ժողովրդին : Դա նրանից է որ հանքերը չահագործվում է բռնաբարման մեթոդով ,չկա պլանավորում պահանջի և առաջարկի սխեմայով :Պետությունը ձեռք է քաշել այդ ամենից ,ստեղծ ված տարբեր անվանումներով նույնաբնույթ գործակալություններն ել զբաղված են փասթաթղեր սարքելով ու վաճառելով, մասնավորնել զբաշված է միայն չահույթ կորզելով
Նելսոն
Տնտեսապես զարգացած երկրներում ոչմետաղային օգտակար հանածոների մղակումը համարվում է անթափոնային :Ժամանակին Արարատի տրավերտինների արտադրվում եր Խիճ որիգ Կիրովականի քիմ կոմբինատում ստանում էին կարբամիտ -այնուհետև կարբիտ - Ացետիլեն և տեղափոխում Երևանի Կաուչուկի գործարան վերջնական կաուչուկ արտադրում :Այժմ այս ամենը չկա :: Արդճունահանում են տրավերտինի բլոկներ և թափոններ : Բազալտի ,քրանիտների ,մարմարների ևայլ շինաքարերի արդյունահանման թափոնները ուսումնասիրված են որպէս բալաստային հումք կամ խճի արտադրության նպատակով : Անորգանական գիմիաճի և երկարաբանական գիտությունների վերացնելուց հետո այդ բնագավառները ներկայացվում են որպես չարիք ժողովրդին : Դա նրանից է որ հանգերը չահագործվում է բռնաբարման մեթոդով ,չկա պլանավորում պահանջի և առաջարկի սխեմաճով :Պետությունը ձեռք է քաշել այդ ամենից ,ստեղծ ված տարբեր անվանումներով նույնաբնույթ գործակալություններն ել զբաղված են փասթաթղեր սարքելով ու վաճառելով, մասնավորնել զբաշված է միայն չահույթ կորզելով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր