HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսական թակարդ. հայերը գնում են դեպի «փայլուն ապագա»

Թեհմինե Ենոքյան

Վերջերս երթուղային տաքսու մեջ երկու երիտասարդ տղաների զրույցը գրավեց ուշադրությունս:

Արա ջոգում ես՝ քեզ զրոյից Ռուսաստանի քաղաքացիություն են տալիս, ի՞նչ ես կորցրել էս անտեր երկրում, ես արդեն փաստաթղթերս եմ հավաքում, արի միասին գնանք, պրծնենք էստեղից…

Խոսակցությունը գրավեց ոչ միայն իմ, այլեւ երթուղայինում գտնվող 15 ուղեւորների ուշադրությունը: Բոլորը միանգամից սկսեցին երիտասարդին «հարցաքննել»՝ կասե՞ս հասցեն…

Կարծես դրախտի մասին լիներ խոսքը, իսկ դա ընդամենը Հայաստանում Ռուսաստանի Դաշնության միգրացիոն ծառայությունն էր: Միանգամից որոշեցի այցելել: Սպասարկումը բարձր մակարդակով էր. մարդկանց նկատմամբ բարեհամբույր և հարգալից վերաբերմունք: 

Մանուշյան 72 հասցեում գտնվող այս կենտրոնում լսում են յուրաքանչյուր քաղաքացու և վստահեցնում, որ ընտրած ճանապարհը կտանի նրանց «դեպի պայծառ ապագա»:

Գիտելիքներս խորացնելու համար մասնակցեցի կենտրոնի կազմակերպած սեմինարին, որպեսզի ծրագրին ավելի մանրամասն ծանոթանամ: Միանգամից պարզ դարձավ, որ կենտրոնը գովազդի կարիք էլ չունի: Այդ մասին խոստովանեց նաեւ սեմինարը վարող աշխատակիցը:

«Մենք գովազդ չենք անում, մեր մասին իմանում են բարեկամներից, ծանոթներից»,- ասաց նա՝ օրինակ բերելով նաեւ երթուղայինի դեպքը: Այնուամենայնիվ, հարցրի` ինչո՞ւ գովազդ չեք կազմակերպում:

«Պատկերացնում եք, որ գովազդ կազմակերպենք, Հայաստանում մարդ չի մնա»,- պատասխանեց աշխատակիցը: Նա նաև նշեց, որ մարդիկ գալիս են միմիայն իրենց կամքով:

«Մենք ոչ մեկին չենք պարտադրում, մեր ծրագրով Հայաստանից գնում են նրանք, ովքեր իրենց «փայլուն ապագան» կապում են միմիայն Ռուսաստանի նման գերհզոր պետության հետ»,- ասաց սեմինարավարը:

Ծրագրին մասնակցում են Ռուսաստանի 30 սահմանամերձ մարզ եւ յուրաքանչյուր մարզից ընտրված քաղաքները: Ծրագրի մասնակիցններն իրավունք են ստանում ընտանիքով, իրենց ունեցվածքով, անգամ ավտոմեքենայով տեղափոխվել Ռուսաստանի Դաշնության այն քաղաքը, որտեղ ծրագրի պայմաններով կկարողանան աշխատել:

Վճարվում է մեկնողների ճանապարհածախսը, տրվում կացարան, ցանկության դեպքում մշտական քաղաքացիություն, աշխատանք, իրավաբանական և առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորություն և բավականին մեծ գումար:

Կարելի է ասել՝ էլ բան չի մնում սովորական մարդուն իր ընտանիքը պահելու համար: Մտածում եմ՝ արդյոք երբևէ հնարավո՞ր է, որ Հայաստանը նման ծրագիր իրականցնի, որ արտերկրի հայերը վերադառնան հայրենիք:

Պարզեցի, որ միգրացիոն ծառայությունն ամեն օր դիմում է 50-60 ՀՀ քաղաքացի: Նրանցից յուրաքանչյուրը գալիս է միմիայն մի նպատակով` լքել երկիրը: Եթե Ռուսաստանի համար այս ծրագիրը, ինչպես իրենց կողմից բաժանվող թերթիկների վրա է նշված, շատ կարեւոր ռազմավարություն ունի, եւ իրենց երկրի սահմանամերձ քաղաքներն ու գյուղերը բնակեցնում են մասնագիտություն ունեցող հայերով, ապա բնական հարց է ծագում. ՀՀ կառավարության համար նման պետական մակարդակով իրականացվող ծրագրի նպատակը ո՞րն է:

Հայաստանը լքողներն իրենց որոշումը բացատրում են շատ պարզ. գնում ենք հանուն մեր երեխաների ապագայի: Նրանք այս պահին չեն մտածում օտարության, վտանգների մասին, նրանց միայն օրվա հացի խնդիրն է մտահոգում:

Արդեն կան ծրագրի առաջին արձագանքները՝ այն առումով, որ եթե ԴՌ-ն մեկնողներին անգամ ժամանակավոր գրանցում է տրամադրում, միեւնույն է՝ մարդկանց ստիպում են հրաժարվել Հայաստանի քաղաքացիությունից: Իսկ դա թերեւս նշանակում է մի բան. մեկնումն անվերադարձ է:

Ռուսաստան մուտք գործելու պահից «եկվորների» համար ներդումներ են արվում և, բնականաբար, հենց այնպես այլեւս այդ երկրից հեռանալ չես կարող, քանի դեռ չես վերադարձրել ներդրված գումարները: Իսկ որքան շատ է ընտանիքի անդամների թիվը, այնքան մեծ է հատկացվելիք գումարի չափը, եւ նույնքան աղոտ` երբեւէ հայրենիք վերադառնալու հեռանկարը:

Մեկնաբանություններ (12)

Нарине
Здраствуйте меня зовут Нарине Тадевосян я из города Гюмри (Ленинакан),я очень хочу обратиться к вам и попросить у вас помоши,как можно связаться с вами лично?
Ararat
Հայեր ցավալի է,բայց փաստ է,որ Հայաստանը արդեն վաղուց պատկանում է մի քանի հոգու բառից բուն վիճակում։Եվ օրենքները և կառավարումն իրականացվում է այդ մի քանի օլիգարխներին սպասարկելու համար։Ընդիմությունն էլ այդ շխթայի մի օղակն է։Ինչ անի այն մարդը,որը լավ հասկանում է այդ բոլորը։Ապրի Հայաստանում ջայլամի նման գլուխը մտցրած ավազի մեջ թե իբր բան չի պատահել,թե օտարության մեջ իր երեխաների ապագան հոգա մտածելով,որ նման կերպ գոնե հնարավոր կլինի լուծել նվազագույն կենսապայմանները։Ես մեկ տարուց ավել է Ռուսաստանից վերադարձել եմ Հայաստան,բայց աշխատանք չեմ կարողանում գտնել։Ես նորից գնալու եմ Ռուսաստան և բոլորին խորհուրդ եմ տալիս գնալ։Ռուսաստանում էլ քաղցր չի բայց գոնե կյանքի համար պայքարելու հնարավորություն կա։
Arm
Մեկնաբանությունը...Mer erkir@ vacharel en. Inch tarberutyun turki u es ishxanutyan mej? Srank xopan en ekel-pox ashxaten u heto toxnen gnan. Bolorn el aprel en uzum, ashxatel en uzum, irents @ntaniknern pahel en uzum. Petakan tsarayoxnerin drel en eshi tex. ,,Socialakan patet ,, kochvats@ tox tanen mttsnen irents... En hastaglux deputatnern el orenkner en @ndunum menak irents u oligarxneri ogtin. Voch voki mer joxovurd@ aylevs chi vstahum. Heto el asum en lqum en Errkir@ Ba inch anen? 1915-in paxan jarterits, vor prkvan. Hima el sovits, talanits , anoren ishxanutyunnerits en paxnum` mtatselov, vor entex aveli lav klini...Ushki arek, qich mnats mer Erkir@ verjnakan kortsanelun. Chisht er asum ,,mek@,, vor txamard chi mnatsel, vor im dem inch-vor qayl ani. Ays nuyn vichakum Hayastan@ haytnvel er 1918-20 tvakannerin. Tesak inch exav? Antasib joxovurd enq, miayn xosum u xosum enq, urish vochinch...Isk inch verabervum e gnatsoxnerin, apa tox voch-vok chmexadri nrants, tox aynpes anen, vor mi ban el het gan, ayl voch te gnan...
Steve
Очень жаль, что власти РА не вмешиваются в этот процесс. Как известно из истории Россия всегда использовало армян для выполнения своих целей. Самое неприятное то, что спустя некоторое время эти люди сожалеют о свем поступке, но будет поздно.
Alisa
Irakanum qchers enq haskanum, vor mer petutyun@ paterazmi ezrin e , vcharac hoxer kan , vor ardaracum piti gtnen , hayatap en anum Hayastan@ , vor tshnamun tal@ hesht lini, hayi azganun unecox turqer@ andum en erkir@, isk menq uxaki heranum enq, mite cheq haskanum, vor da @ndhamen@ takard e, uzum en ognen , tox Hayastanum nerdrumner anen , cheq haskanum, vor irenc erkirn en hzoracnum, saxmanamerdz gyuxerum amenacanr ashxatanqnern en arajarkum, u mer hayern el himarneri pes vazum en , nuyn ashxatanq@ Hayastanum voch mek chi anum, bayc entex kanen , aselov pox@ shat e, axr entex caxser@ aveli shat en, Ushqi ekeq hay joxovurd, es hayreniq@ bolorins e
ANNA
ТТ, Слава Богу, для большинства это не вариант. Уезжайте себе с Богом, но советы свои поберегите для будущих сограждан.
Vika
shat tkhur e!
Ամալյա
Ես էլ` շատերի նման ցավով եմ կարդում համատարած Ռուսաստան մեկնողների մասին: Ավելին, գիտեմ որ եղբայրս էլ է մտածում այս ուղղությամբ: Գիտեք, մեկնողները հրաշալի հասկանում են, որ երեխաների հետ գնալը մի այլ վտանգ է ներկայացնում, քանի որ կտրուկ փոխվում է միջավայրը, լեզվական խնդիրներից ու դրանից բխող շատ հետևանքներից բացի հոգեբանական ծանր բեռի տակ են մտնում երեխաները, որոնցից շատերի համար դա այլ հետևանքներ կունենա, որ դեռ հայտնի չէ, թե երբ և ինչպես կբացահայտվեն հետագայում: Բայց գնում են: Գնում են, որովհետև այստեղ ոտնակոխ է արվում իրենց արժանապատվությունը: Որովհետև համատարած հացի խնդիր կա: Ուզածներն էլ ինչ է. աշխատանք, վաստակելու հնարավորություն, շիտակ հայացքով երեխաներին աչքին նայելու ցանկություն: Ոչ մեկն էլ չի սպասում երկնային մանանայի: Ամեն ինչ էլ հստակ պատկերացնում են: Բայց միևնույն է, գնում են` անելանելիության վիճակից մի կերպ դուրս գալու մղումով: Գնացողներին խոսեցրեք: Դառնացած են, դժգոհ, անկարող: Վաղը, թե կարիք լինի (աստված մի արասցե), այդ գնացողներն էին դիմագրավելու թշնամուն: Ցավն այն է, որ գնացողների մեջ կան այն մարդիկ, որոնք երեկ ճակատում էին, իսկ այսօր իրենց արյունով պաշտպանած հողը թողնում, իրենց երեխեքին առնում, գնում են… Որովհետև իրենց երկրում իրենք ոչ մեկին պետք չեն: Որովհետև այլընտրանք չկա: Գիտեք, ինձ թվում է, որ այդպես համատարած չէին լքի երկիրը, եթե պետության կողմից մի հույսի նշույլ տեսնեին, որ մոտ ապագայում մի բան կփոխվի: Ես չեմ գնում: Բայց ես էլ այդ նշույլը չեմ տեսնում… Ես կուզենայի, որ Հայաստանը լքող հայերի մասին մեր երկրի ղեկավարությունը վիճակագրական չափանիշներով չմտածեր: Յուրաքանչյուր հայ, որ լքում է Հյաստանը, անդառնալի կորուստ է, մարդիկ…
ТТ
СЛАВА БОГУ ХОТЬ ЕСТЬ ЕЩЕ ВАРИАНТ А ЗАВТРА????? САМ ХОДИЛ И ДРУГИМ СОВЕТУЮ СОБИРАЙТЕСЬ ПОКА НАС ЗДЕЬ НЕ ЗАГРЫЗЛИ
N. Davtyan
Շատ ճիշտ են անում ռուսները։ Մարդիկ այլոց շահագրգռում են գալ և ապրել իրենց երկրում ոչ թե մեր վայ ղեկավարների նման (և ներկա և անցյալի) ամեն կերպ ուղղակի ու անուղղակի խրախուսում են մեր քաղաքացիների արտագաղթը։ Ամեն անգամ մեծ տհաճությամբ եմ վերադառնում իմ հայրենիք որը դարձել է հայ օլիգար՚խների երկիր։
Narine
http://hetq.am/arm/news/301/ հերիքա նման քցոցիներ տեսնեն, կհեռանան երկրից առանց ետ նայելու, ինչպես մեղադրես խեղճ ժողովրդին, ինչեր է կատարվուուուուուում!
Գոհար, զինվորի մայր
Ողբամ զ'քեզ, Հայոց աշխարհ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter