HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոսկվա-Վոլգոգրադ ավ­տո­ճանապարհին ավտովթարից ամբողջ հայ ընտանիք է զոհվել

Հուլիսի 17-ին Մոսկվա-Վոլգոգրադ դաշնային ավ­տո­ճանապարհի 726-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեռևս չպարզված հանգամանքներում «Օպել-Օմե­գա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց գոտի և բախվել «Ֆոտոն» մակնիշի բեռնատար ավտոմեքենային:

Պատահարի հետևանքով հրդեհ է բռնկվել: «Օպել-Օմեգա» մակ­նիշի ավտոմեքենայում գտնվող վարորդ, 1975 թ. ծնված Գառնիկ Բադալյանը, ուղևորներ, 1975 թ. ծնված Նարինե Բա­բա­յանը, 2009 թ. ծնված Միքայել և 2007 թ. ծնված Հայկանուշ Բադալյանները տեղում մահացել են: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter