HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քրդերը քանդում են Դիվաբույնի վանքը

Գայանե Առաքելյան

Աղթամար կղզու Սբ. Խաչից ընդամենը մի քանի կմ այն կողմ եկեղեցի են քանդում: Պատմական Ռշտունիք գավառի Հիգեղ (հայաբնակ է եղել մինչեւ 1894թ. համիդյան ջարդերը) գյուղի նավակայանից շարժվեցինք Դիվաբույնի վանք:

Վերջինիս կառուցման ճշգրիտ տարեթիվն անհայտ է, միայն հայտնի է որ վանքը 1447թ. հիմնանորոգվել է Աղթամարի կաթողիկոս Զաքարիա 3-րդի հայրապետության օրոք:

Վանքն ունի երկու միանավ եկեղեցի (գլխավոր կառույցը Սբ. Հարությունն է), երկու ավանդատուն, գավիթ և կից շինություններ: Վանքից հարավ գերեզմանոցն է, որի խաչքարերը թվագրվում են սկսած 13-րդ դարից:

Այս հոգևոր կենտրոնը գործել է մինչև համիդյան ջարդերը՝ 1894-96թթ.: Սակայն շինությունը մինչև մեր օրերը բավականին կանգուն է մնացել: Վանքի ամբողջական տեսքով հիանալու մեր հույսերը վերածվեցին հիասթափության՝ դեռ կառույցին չմոտեցած:

Արևելյան պատի տակ՝ գավթի մեջ, մեծ հողակույտ կար: Հյուսիսային կողմում քրդերը խնջույք էին կազմակերպել՝ խաչքարի վրա խորովածի սեղան էին բացել: Հինգ գևաշցի քուրդ էին, որոնց պարագլուխը տարեց մի մարդ էր՝ Վան քաղաքից:

Նրանցից մեկը «վրիպելով» նշեց, որ իրենց այստեղ իշխանական մարմիններն են ուղարկել: Մեզ պատմեցին, որ իրենք Հինգեղից (այժմ՝ Ինքյոյ) են և մի շաբաթ է՝ վրաններով այստեղ են բնակվում՝ իբր մոտակա գևվաշցի խուլիգաններից վանքը պաշտպանելու համար:

Վստահեցրին, որ նրանք են եկեղեցին հիմքից քանդում: Այնինչ՝ իրենց հագուկապն ու հողակույտերի թարմությունը բավական էր` հասկանալու, որ քանդողներն են:  

Գանձախույզները 12.5 մետր երկարությամբ եւ 6.7 մետր լայնությամբ եկեղեցու ներսից քանդելով՝ հիմքից մի քանի մետր էլ խորացել էին՝ հույսով, որ հայերի ոսկին են հայտնաբելու: 

Երկար զրուցեցիքն նրանց հետ` խնդրելով որ հողն ու քարերը նորից լցնեն իրենց տեղը, քանի որ իրենք որպես կառույցի պահապաններ էին ներկայանում:  Նրանց դեմքերից հասկանալի էր, որ նրանք դա չեն անելու:

Մեկնաբանություններ (5)

Հենրիկ Պարսամեան
Դե էդ քրդերը որոշ հայերից էնքանով էլ չեն տարբերվում
Jantr
Similar stories could be written about all churches in the area. Gold digging everywhere. And gold is ever found....
Steve
This is nothing new. Every Kurd believes every Armenian site is full of gold. I've even seen them smash up Armenian gravestones to get the gold they are convinced lies hidden inside the actual stone. But, fortunately, they have short attention spans - small groups of Kurds will get the treasure-hunting bug and dig intensively at a site for a few days, then after finding nothing they will stop. News of the lack of treasure will save the site for the rest of the year, then a new group will try their luck next season, often just redigging the same area their predecessors dug up.
chello
aaaaaaaa
henri
Մաշթոցի պողոտայի վրայ քրտական գրասենեակ մը կայ այդ աւազակներուն պէտք է հասկցնել որ չի հերիքեր ցեղասպանութեան իրենց բերած շատ ծանր մասնակցութիւնը( իբր թէ թուրքերրէն խաբուած), ներկայիս ով՞ է զիրենք խաբում որ ոչնչացնում են հայկական յուշարձանները...ականատես եղած եմ իրենց գործած վերջին տասնամեակներուն գործած աւերներուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter