HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրիահայերին տեղափոխող ավտոբուսը. 9 տուժած

Հունիսի 17-ին տեղեկություն է ստացվել, որ Թուրքիայում վթարի է ենթարկվել սիրահայերին Հալեպ տեղափոխող միկրոավտոբուսը, կան տուժածներ:

Պարզվել է, որ հունիսի 14-ին Կարս նահանգի Սարիղամիշի շրջանում Երևան-Հալեպ երթուղու միկրոավտոբուսը բախվել է թուրքական տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենային, ինչից տաքսի ծառայությանը պատկանող ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը տեղում մահացել են:

Ստացված տեղեկատվության համաձայն՝ միկրոավտոբուսում եղել է 9 անձ, որոնց թվում եղել են ՀՀ քաղաքացիներ:

Միկրոավտոբուսի տուժածներից ՀՀ քաղաքացի Տիլա Պապիկյանը (ծնվ.1991 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, հունիսի 16-ին տեղափոխվել է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ մնացած տուժածներին Թուրքիայում ցուցաբերվել է համապատասխան օգնություն, և նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter