HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարձակման հետևանքով վիրավորվել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է կառավարության նիստից հետո տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այդ մասին փոխանցում են տեղական լրատվամիջոցները:

Հարձակում գործած անձը Ֆիցոյի վրա հարձակվել է Սլովակիայի Գանդլովա քաղաքում։ Ականատեսների խոսքով՝ Ֆիցոն կառավարության նիստից հետո մոտեցել է տեղի բնակիչներին, որից հետո մի քանի կրակոց է հնչել: Հարձակման հետևանքով Ֆիցոն գետնին է ընկել։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Սլովակիայի վարչապետը վիրավորում է ստացել կրծքավանդակի և որովայնի շրջանում: Տեսանյութ, որը նկարահանվել է հարձակումից հետո, հրապարակել է HNonline.sk պարբերականը։

Pravda-ն գրում է, որ հարձակումից հետո ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին։

Տուժած վարչապետին ուղղաթիռով տեղափոխել են Բրատիսլավայի հիվանդանոցներից մեկը։

Գանդլովա քաղաքում տեղի էր ունեցել կառավարության արտագնա նիստ, որի ընթացքում նախարարների կաբինետի անդամները քննարկում էին Սլովակիայի երկու շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակը:

Ռոբերտ Ֆիցոն Սլովակիայի վարչապետի պաշտոնն զբաղեցնում է 2023 թվականի հոկտեմբերից այն բանից հետո, երբ խորհրդարանական ընտրություններում հաղթեց նրա «Ուղղությունը՝ սոցիալական ժողովրդավարություն» կուսակցությունը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Ռոբերտ Ֆիցոն խոստացել էր, որ դեմ է լինելու Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը:

Լուսանկարը՝ AP Photo/Petr David Josek, File

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter