HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին

Մայիսի 8-ին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները, օրերս ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին հղած հայտարարության շրջանակներում, հանդիպեցին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ: Այս մասին հաղորդում են ընդդիմադիր խմբակցությունները։

«Ընդդիմադիր պատգամավորները դեսպանի հետ զրույցում հայտնել են իրենց մտահոգությունը Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ազատությունների կտրուկ նահանջի մասին, շեշտել՝ ոստիկանական բռնությունների աճը, խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքը սահմանափակելու դեպքերը: Պատգամավորներն ընդգծել են նաեւ դատական համակարգը ամբողջությամբ գործադիրի վերահսկողության տակ վերցնելու անթույլատրելիությունը:

Դեսպանի ուշադրութունն են հրավիրել նաև տարբեր գործերով խափանման միջոց ընտրված կալանքների անթույլատրելի վիճակագրութան վրա, ինչի արդյունքում հորինված մեղադրանքներով բազմաթիվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ և խաղաղ հավաքների մասնակիցներ, քաղաքական բանտարկյալներ այժմ գտնվում են բանտերում: Պատգամավորները ԱՄՆ դեսպանին են ներկայացրել նաև սահմանազատման և սահմանագծման, իսկ իրականում՝ միակողմանի զիջումների և կապիտուլացիայի գործընթացի անթույլատրելիությունը, բարձրաձայնել են Արցախի հանրապետությունից բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանությունն ու Հայաստանում ունեցած սոցիալական խնդիրների, ինչպես նաև արցախահայության հավաքական վերադարձի իրավունքին առնչվող հարցերը»,- ասվում է հաղորդագրությունում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter