HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը

Կառավարությունը հայտնում է, որ վերաբաշխման միջոցով գումար կհատկացնի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը: Այն կուղղվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ապահովմանը:

«2024 թ. ըստ նախնական հաշվարկների՝ նախատեսվում է տրամադրել պետական աջակցություն թվով 55 կազմակերպությունների 5,000,000.0 հազար դրամի չափով, իսկ 2025 թ.՝ 2,000,000.0 հազար դրամի չափով, որի վերաբերյալ սահմանված կարգով ներկայացվել է 2025-2027թթ. ՄԺԾԾ հայտ:

Արդյունքում՝ տրամադրվող ֆինանսական աջակցությունը զգալի կօժանդակի Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, ինչպես նաև տարածաշրջանի երկրների համեմատ նշյալ ոլորտում գործունեության խթանների առումով տնտեսավարող սուբյեկտների գործունեության իրականացման համար համապատասխան մրցունակ միջավայրի ստեղծմանը և բարձր մասնագիտական որակավորում ունեցող աշխատուժի ներգրավմանը։

Ըստ հիմնավորման՝ պետական աջակցություն է տրամադրվել 47 կազմակերպության, ընդհանուր վճարվել է 7,857,245,293 դրամ, որից 2023 թ. 46 կազմակերպության՝ 5,283,234,974 ՀՀ դրամ: Արդյունքում ստեղծվել է շուրջ 5854 աշխատատեղ:

ՀՀ կառավարության կողմից ՏՏ ոլորտի ընկերություններին աջակցության տրամադրման վերաբերյալ նշված որոշումների ընդունումը հնարավորություն է ընձեռել համաշխարհային շուկայում բազում փոփոխությունների և մարտահրավերների պայմաններում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պահպանելու առկա աշխատատեղերն ու աշխատողների աշխատավարձերը, ինչպես նաև խթանել է նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter