HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԶԾ տարածաշրջանային բյուրոյի տնօրենին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի փոխտեղակալ, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Իվանա Ժիվկովիչին:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը: Փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հիմնական կարիքների հասցեագրմանն ուղղված ՄԱԶԾ աջակցության համար և կարևորել զարգացման գործընկերների հետ համագործակցությունը երկարաժամկետ կարիքների հասցեագրմանն ուղղված ծրագրերի շրջանակներում:

Անդրադարձ է կատարվել էներգախնայողության, թվայնացման և հանրային կառավարման ոլորտում իրականացվող բարեփոխումների ուղղություններով համատեղ իրականացվող ծրագրերին և համագործակցության զարգացման հնարավոր ուղղություններին:

Երկուստեք կարևորվել է համատեղ ջանքերով ՄԱԶԾ ազգային ծրագրային նոր փաստաթղթի մշակման աշխատանքների ընթացքում թիրախային ուղղությունների մշակումն ու նախանշումը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter