HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը ժամանակավորապես արգելել է շաքարի արտահանումը. Հայաստանը ցանկից դուրս է

Ռուսաստանում ժամանակավոր արգելք է սահմանվել եղեգնաշաքարի կամ շաքարի ճակնդեղի և քիմիապես մաքուր սախարոզայի արտահանման վրա։ Այդ մասին նշվում է ՌԴ կառավարության տելեգրամյան ալիքում:

Արգելքը կգործի մինչև օգոստոսի 31-ը: Ռուսաստանի իշխանությունները բացառություններ են նախատեսել դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան արտահանման համար:

«Որոշումն ուղղված է ներքին պարենային շուկայի կայունության պահպանմանը»,- նշում է ռուսական կողմը։

Интерфакс-ի տվյալներով՝ ՌԴ-ից շաքարի արտահանման սահմանափակման հարցը ՌԴ գյուղատնտեսության նախարարությունում քննարկվել է դեռևս փետրվարի վերջին։ Արգելքի անհրաժեշտությունը բացատրվում էր «արտերկիր շաքարի մատակարարումների ակտիվացման հետ կապված անհանգստությամբ»։ «Այս իրավիճակում կարևոր է, որ նոր շրջանի համար լինեն բավարար պաշարներ»,- նշել էր գործակալության աղբյուրներից մեկը:

Մարտին ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը հայտնել էր, որ 2023 թվականի օգոստոսի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի վերջ Ռուսաստանը արտահանել է ավելի քան 700 հազար տոննա շաքար, ինչը 3,3 անգամ ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտահանվածը։ Գերատեսչությունը ռուսական շաքարի պահանջարկը բացատրել է նրանով, որ այն համարվում է աշխարհում ամենամատչելիներից մեկը։

Լուսանկարը՝ Павел Бедняков/РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter