HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած

Մարտի 20-ին, ժամը 21։28-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի ավտոկայանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան գլորվել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Փրկարար ծառայության հաղորդմամբ՝ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 139-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1991 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, գլորվել ձորը (մոտ 15 մ) և հայտնվել Արփա գետում․ ավտոմեքենան երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter