HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

ՆԳՆ փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ մարտի 20-ին՝ ժամը 06:58-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Hyundai» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Պ Ս, ծնված 1998 թ) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճանապարհի բաժանարար արգելապատնեշին վարորդը և ուղևորներ՝ Ա Ս-ն (ծնված 1997 թ.), Ա Գ-ն (ծնված 1995 թ), Ա Ա-ն (ծնված 1965 թ.) և Վ Ն-ն (ծնված 1955 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին և 3 ուղևորի մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter